Այսօր: Հինգշաբթի, 28 Մայիսի 2020թ.
Փարաքարի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 79
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔ
 
Ավագանու որոշման նախագծեր N 4-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 4-Ա


Զեկ. ՎԱՀԱՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՔՐԻՍՏԻՆԵ ԱՎԱՆԵՍՅԱՆԻ ԵՎ ԱՐԹՈՒՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով,Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու 2012 թվականի մարտի 28-ի ,,Փարաքար համայնքի (բնակավայրի) պարզեցված գլխավոր հատակագիծը հաստատելու մասին,, N 15-Ն որոշմամբ և հիմք ընդունելով սեփականատերեր Քրիստինե Ավանեսյանի և Արթուր Թադևոսյանի 2019 թվականի փետրվարի 19-ի դիմումը. համայնքի ավագանին որոշում է.

1. Տալ համաձայնություն՝ Փարաքարի գլխավոր հատակագծում կատարել փոփոխություն և Քրիստինե Ավանեսյանի և Արթուր Թադևոսյանի ընդհանուր համատեղ սեփականությունը հանդիսացող Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Թաիրով գյուղում գտնվող 04-094-0407-0010 կադաստրային ծածկագրով, 0.23 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի (հողատեսքը՝ կորիզավոր) նպատակային նշանակությունը փոխել որպես արդյունաբերության, ընդերքօտագործման և այլ արտադրական նշանակության հող՝ արտադրական օբյեկտ կառուցելու նպատակով:

2. Առաջարկել համայնքի ղեկավարին (Ս. Վարդանյան) սահմանված կարգով իրականացնել սույն որոշումից բխող իրավական գործառույթներ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՄՎԵԼ ՎԱՐԴԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՀԱՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ

  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՓԱՐԱՔԱՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.031
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner