Այսօր: Կիրակի, 9 Օգոստոսի 2020թ.
Փարաքարի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 214
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔ
 
Ավագանու որոշման նախագծեր N 27-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 27-Ա


Զեկ. ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ <<ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԿԵՂՏԱՋՐԵՐԻ ՄԱՔՐՄԱՆ ԿԱՅԱՆԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ>> ՍՈՒԲՎԵՆՑԻԱՅԻ ՀԱՅԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով, հիմք ընդունելով ՀՀ կառավարության  19.02.2019 թվականի  N 109-Ա որոշման 4-րդ կետի  2-րդ ենթակետը և  <<Քաղաքաշինության, հողօգտագործման, տնտեսական ենթակառուցվածքների, կոմունալ տնտեսության, շրջակա միջավայրի պաշտպանության և տրանսպորտի հարցերով>> խորհրդակցական մարմնի և համայնքի բնակչության համատեղ հանրային լսումների 2019 թվականի ապրիլի 1-ի արձանագրությունը. համայնքի ավագանին որոշում է՝

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի <<Փարաքար համայնքի կենցաղային կեղտաջրերի մաքրման կայանի վերականգնում>> սուբվենցիայի հայտը՝ համաձայն հավելվածի:

2. Համայնքի ղեկավարին (Ս.Վարդանյան)՝ սուբվենցիայի  հայտը ներկայացնել համապատասխան մարմիններին:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՄՎԵԼ ՎԱՐԴԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող ՍԱՄՎԵԼ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ

  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՓԱՐԱՔԱՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.031
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner