Ղեկավարվելով  <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության  37-րդ հոդվածով և հիմք ընդունելով Անուշ  Այկվազյանի դիմումը. համայնքի ավագանին որոշում է՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզ Փարաքարի համայնքի <<Մշակույթ և սպորտ>> համայնքային ոչ առևտրային կազմակերպության Փարաքար գյուղի մշակույթի տան դահլիճն  օգտագործման իրավունքով՝  5 տարի ժամանակով տրամադրել Անուշ Այվազյանին  շաբաթական երեք օր, հինգ  ժամով, պարային պարապմունքներ անցկացնելու համար, սահմանելով  70 000 (յոթանասուն հազար) ՀՀ դրամ ամսեկան վարձավճար:  
   |