Այսօր: Հինգշաբթի, 28 Մայիսի 2020թ.
Փարաքարի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 99
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔ
 
Ավագանու որոշման նախագծեր N 3-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 3-Ա


Զեկ. ՍԱՄՎԵԼ ՎԱՐԴԱՆՅԱՆ

<<ԹԱԻՐՈՎԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ>> ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետով` համայնքի ավագանին որոշումէ.

1. <<Թաիրովի մանկապարտեզ>> համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը՝ 9921001944) միացման ձևով վերակազմակերպել` միացնելով «Փարաքարի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը (պետական գրանցման համարը՝ 9921001941):

2. Սահմանել, որ «Թաիրովի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդը «Փարաքարի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունն է, և վերջինիս են անցնում միացված իրավաբանական անձի իրավունքներն ու պարտականությունները՝ փոխանցման ակտին համապատասխան:

3. Համայնքապետարանի աշխատակազմին` երկամսյա ժամկետում ապահովել՝

1) գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը, ինչպես նաև հաստատել նշված գույքի կազմը, միացման պայմանագիրը և փոխանցման ակտը.

2) «Թաիրովի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության գործունեության դադարման պետական գրանցումը.

3) «Փարաքարի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության մեջ համապատասխան փոփոխությունների կատարումը և պետական գրանցումը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՄՎԵԼ ՎԱՐԴԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող ՍԱՄՎԵԼ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ

  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՓԱՐԱՔԱՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.031
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner