Այսօր: Շաբաթ, 13 Սեպտեմբերի 2025թ.
Փարաքարի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 127
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
08.09.25 Ասֆալտապատման աշխատանքների հերթական մեկնարկն Այգեկ բնակավայրում

Փարաքար համայնքի բնակավայրերում իրականացվում են լայնածավալ շինարարական աշխատանքներ։ Ասֆալտապատման աշխատանքների հերթական մեկնարկը տրվեց Այգեկ բնակավայրի 1-ին փողոցում։ Սկսվել են գործող ճանապարհածածկի քանդման և նախապատրաստական աշխատանքները։ Նախատեսվում է շուրջ 585 մետր ասֆալտապատում և մայթերի կառուցում։

08.09.25 Հանդիպում-քննարկում IADAAM ծրագրի բաղադրիչների վերաբերյալ
Օրերս Փարաքար համայնքի Բաղրամյան և Նորակերտ բնակավայրերում անցկացվեցին հանդիպումներ «Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում (IADAAM)» ծրագրի շրջանակում։ Քննարկվեցին գյուղաջակցության խորհրդատվական ծառայություն, հողերի կոնսոլիդացում, գյուղատնտեսական կոոպերատիվների ձևավորում և գրանտային աջակցություն բաղադրիչները։ Հանդիպումների ընթացքում ծրագրի փորձագետները համակարգված ներկայացրեցին յուրաքանչյուր բաղադրիչի նպատակներն ու գործառույթները, ապա շահառուների հետ քննարկեցին դրանցում ներգրավվելու ուղիներն ու նախապայմանները։ Քննարկումներն անցան ակտիվ և կառուցողական մթնոլորտում։ Բնակիչները հետաքրքրվածություն և համագործակցության պատրաստակամություն ցուցաբերեցին ծրագրին, ... Մանրամասն
05.09.25 2025 թվականի լոլիկի մթերումների գործընթացի կազմակերպման միջոցառման վերաբերյալ

Հաստատվել է 2025 թվականին լոլիկի մթերումների գործընթացի կազմակերպման միջոցառումը, ինչը պայմանավորված է ընթացիկ տարվա լոլիկի մթերման գործընթացի կազմակերպմանն աջակցելու անհրաժեշտությամբ։ Տոմատի մածուկի արտադրության նպատակով լոլիկի մթերումներ իրականացնող տնտեսավարող սուբյեկտներին 2000 տոննան գերազանցող մթերված լոլիկի յուրաքանչյուր 1 կգ-ի դիմաց կտրամադրվի 10 ՀՀ դրամի չափով սուբսիդավորում։  Անհրաժեշտ պայմաններ են՝ դիմում ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն՝ համաձայնագրի ստորագրման համար (կցել հաշվեհամարի քաղվածք), համագործակցության և սուբսիդավորման պայմանագրերի կնքում, լոլիկի գնման պայմանագրերի ներկայացում մարզպետարան, ինչպես նաև օրական հաշվետվություն մթերված քանակի վերաբերյալ (Excel ձևաչափով)։

05.09.25 Ակտիվ փուլում են Էրեբունի փողոցի ասֆալտապատման աշխատանքները

Փարաքար բնակավայրի Էրեբունի փողոցում ընթացքում են ասֆալտապատման մակերևույթի հիմքի ձևավորման և հարթեցման աշխատանքները։ Նշված փողոցում կատարվել են նաև ջրահեռացման համակարգի կառուցման աշխատանքներ, ինչի արդյունքում լիարժեք ապահովված է անձրևաջրերի արդյունավետ հեռացումը։

05.09.25 Փարաքար բնակավայրում ընթացքում են Վազգեն Սարգսյան 2 փողոցի բարեկարգման աշխատանքները

Ճանապարհաշինարարական աշխատանքներն ակտիվ ընթացքում են Վազգեն Սարգսյան 2 փողոցում։ Ասֆալտապատման մակերևույթի հիմքի ձևավորման աշխատանքներին զուգահեռ իրականացվել են ջրահեռացման համակարգի կառուցման, ինչպես նաև հենապատերի ու եզրաքարերի տեղադրման աշխատանքներ։ Ավարտված են նաև խմելու ջրի նոր ցանցի անցկացման աշխատանքները։

04.09.25 Երբ խոսքը դառնում է գործ

Երբ խոսքը դառնում է գործ…Փարաքար համայնքում խոստացված փոփոխություններն արդեն իրականություն են։

01.09.25 Համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի շնորհավորական ուղերձը Սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի և դպրության օրվա առթիվ
Փարաքար համայնքի սիրելի՛ աշակերտներ, ուսանողներ, հարգելի՛ մանկավարժներ․Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի և դպրության օրվա, ինչպես նաև նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ: Մաղթում եմ բոլորիդ հաջողություններով ու հետաքրքիր բացահայտումներով լի տարի, համբերություն ու ձգտում՝ հաղթահարելու բոլոր դժվարություններն ու հասնելու ձեր նպատակներին։Ձեռք բերված գիտելիքներն են դառնալու ձեր զարգացման ամուր հենքը. կրթությունը հենասյուն է, որի վրա կառուցվում է ապագան։Հարգելի՛ ուսուցիչներ, ձեր առաքելությունը բարձրագույններից է՝ կրթել ու դաստիարակել Փարաքարի ապագա սերունդներին։ Ձեր նվիրումը, հոգատարությունը, հետևողական աշխատանքն ու համբերատարությունը խորին հարգանքի են արժանի։Սիրելի՛ ծնողներ, ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Ավագանու նիստ
Ավագանու նիստ
ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ 19.04.2025
ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ 16.04.2025
Ավագանու արտահերթ նիստ
07/03/2024
Ավագանու նիստ
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ 18.10.2022
Ավագանու նիստ
Ավագանու նիստ
Ավագանու նիստ
Ավագանու նիստ (12.04.2017)
Ավագանու նիստ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԱՐՄԱՎԻՐ, ՓԱՐԱՔԱՐ, ՆԱԻՐԻ Փ., 42, 1149
6-00-42, 060-53-00-42
Պաշտոնական էլ. փոստ` 53052280@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՓԱՐԱՔԱՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner