Այսօր: Երկուշաբթի, 13 Հոկտեմբերի 2025թ.
Փարաքարի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 180
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
13.10.25 Նոր խումբ Մերձավանի մանկապարտեզում

Երազանքների դռան շեմին այսօր՝ հոկտեմբերի 13-ին, 3-4 տարեկան 30 փոքրիկներն էին՝ Մերձավանի մանկապարտեզի նորաբաց կրտսեր խմբի առաջին սաները։ Մանկապարտեզում հինգերորդ խմբի բացումը Վալոդյա Գրիգորյանի առաջիկա ծրագրերից էր, որն այսօր կյանքի կոչվեց համայնքի ղեկավար Օնիկ Ախվերդյանի աջակցությամբ։ Համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Անյուտա Սաֆարյանը ներկաներին փոխանցեց համայնքի ղեկավարի շնորհավորական խոսքն ու փոքրիկներին մաղթեց երազանքներով լի գեղեցիկ ճանապարհ։

10.10.25 Օնիկ Ախվերդյանը երդմամբ ստանձնեց Փարաքար համայնքի ղեկավարի պաշտոնը
Այսօր՝ հոկտեմբերի 10-ին, Օնիկ Ախվերդյանը երդմամբ ստանձնեց Փարաքար համայնքի ղեկավարի պաշտոնը։ Հանդիսավոր արարողությանը ներկա էին Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն Արքեպիսկոպոս Ադամյանը՝ հոգևորականների ուղեկցությամբ, Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի ներկայացուցիչներ, բնակավայրերի վարչական ղեկավարներ, ավագանու անդամներ, ենթակառուցվածքային ոլորտների պատասխանատուներ, համայնքի բնակիչներ ու մտերիմներ։ Լռության րոպեով հարգվեց Վալոդյա Գրիգորյանի հիշատակը։ Օրհնանքի խոսքով հանդես եկավ Տեր Սիոն Արքեպիսկոպոս Ադամյանը․ «Աստծո օրհնությամբ և բոլորիս բարի կամքով այն գործընթացը, որ սկսել էր Վալոդյա Գրիգորյանը պետք է շարունակվի՝ այնպես, ինչպես ծրագրել ու կամենում էր Նա։ Նոր համայնքապետը մեծ պատասխանատվություն ... Մանրամասն
08.10.25 Պատանի մարզուհին իր հաղթանակը նվիրել է Վալոդյա Գրիգորյանին

Դուքենդո ֆեդերացիայի պատանի մարզուհի Աշխեն Ալեքսանյանը մասնակցել է օրերս Հայաստանում տեղի ունեցած Մուայթայի Եվրոպայի 17-րդ բաց առաջնությանը և 45 կգ քաշային կարգում, 16 տարիքային խմբում զբաղեցրել պատվավոր երրորդ հորիզոնականը՝ նվաճելով բրոնզե մեդալ։

Մարզուհու մասնակցությունն առաջնությանը հնարավոր է դարձել Վալոդյա Գրիգորյանի անմիջական ֆինանսական աջակցությամբ։

Հաղթանակն Աշխեն Ալեքսանյանը նվիրել է բոլորիս Համայնքապետ Վալոդյա Գրիգորյանին՝ ի նշան երախտագիտության և սպորտին ցուցաբերած մեծ ուշադրության համար։

Շնորհավորում և նոր հաղթանակներ ենք մաղթում Աշխեն Ալեքսանյանին։

07.10.25 Շնորհավորանք Գրադարանավարի օրվա կապակցությամբ

Հարգելի գրադարանավարներ.

Շնորհավորում ենք ձեզ մասնագիտական տոնի՝ Գրադարանավարի օրվա կապակցությամբ։

Օրվա խորհուրդը գրքի ու ընթերցանության արժևորումն է։

Կարևոր է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման այս ժամանակաշրջանում գրադարանի դերն ու սերը ընթերցանության հանդեպ չի նվազել, գրադարանները շարունակում են մնալ գիտելիքի, մշակույթի և ոգեշնչման կենտրոններ։

Համայնքի գրադարաններում այսօր էլ ձևավորվում և ամրապնդվում է ընթերցանության հանդեպ սիրո մշակույթը։

Շնորհակալություն ենք հայտնում մեր գրադարանավարներին՝ նվիրված աշխատանքի ու գրքի հանդեպ սեր սերմանելու համար։

05.10.25 Բոլորիս Համայնքապետի շնորհավորական ուղերձն ուսուցիչներին
Փարաքար համայնքի հարգելի՛ բնակիչներ.Բոլորիս Համայնքապետ Վալոդյա Գրիգորյանը յուրաքանչյուրիս սրտում է իր մարդկային ու հոգատար կերպարով․ երբեք չէր մոռանում ոչ ոքի։Ուսուցչի օրվա կապակցությամբ ևս նախապես պատրաստել էր իր շնորհավորական ուղերձը։Լույսերի մեջ մնաք, սիրելի՛ Համայնքապետ։_____________________________Սիրելի՛ ուսուցիչներ․Շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի` Ուսուցչի օրվա առթիվ․ տոն, որը ժողովուրդն ավանդաբար նշում է պատկառանքի ու երախտագիտության մեծ զգացումով:Կրթելով ու դաստիարակելով մեր երեխաներին՝ դուք կերտում եք մեր պետության ու ժողովրդի ապագան, ինչը հայրենանվեր ու ազգանպաստ առաքելություն է:Խորին երախտագիտություն եմ հայտնում ձեր չափազանց պատասխանատու ու դժվարին աշխատանքի, համբերատար ու ... Մանրամասն
04.10.25 Բոլորիս Համայնքապետի շնորհավորական ուղերձը Փարաքարի՝ 2213-րդ ամյակի կապակցությամբ
Հարգելի՛ բնակիչներ. Օրեր առաջ համայնքապետարանում աժիոտաժային տրամադրությունն էր տիրում։  Բոլորիս սիրելի Համայնքապետ Վալոդյա Գրիգորյանը մեծ ոգևորությամբ ու բարձր պատասխանատվությամբ էր նախապատրաստվում նաև Փարաքարի՝ 2213-րդ ամյակին նվիրված տոնական միջոցառումներին։  Միջոցառումները չեղարկվեցին․․․ Սակայն, համայնքի օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձը բոլորիս Համայնքապետը պատրաստել էր նախապես։  Այսօր հրապարակում ենք այն՝ ի հիշատակ ամենաՀամայնքապետի։_________________________ Փարաքար համայնքի սիրելի՛ բնակիչներ․  Այսօր նշում ենք մեր համայնքի 2213-րդ տարեդարձը։ Սա ոչ միայն տոն է, այլև առիթ՝ վերաիմաստավորելու մեր նվիրումն ու պատասխանատվությունը համայնքի ... Մանրամասն
01.10.25 Բոլորիս Համայնքապետի շնորհավորական ուղերձը Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ

Փարաքար համայնքի հարգելի՛ բնակիչներ.

Բոլորիս Համայնքապետ Վալոդյա Գրիգորյանն ուշադիր ու հետևողական էր համայնքի բոլոր խնդիրների ու նախաձեռնությունների հանդեպ։ Նա միշտ մտածում էր նախապես՝ մանրամասն, հոգատարությամբ։

Օրեր առաջ մեծ պատասխանատվությամբ էր պատրաստվում Տարեցների միջազգային օրվան՝ նախատեսելով շնորհավորական ուղերձ ու այցելություն համայնքի տարեց բնակիչներին։ Այսօր հրապարակում ենք Նրա ուղերձն այլ զգացողություններով։

Վալոդյա Գրիգորյանի ձայնը շարունակում է հնչել, իսկ Նրա հոգատարությունն ու նվիրվածությունը՝  մնալ մեզ հետ։

Հիշատակդ վառ, ամենաՀամայնքապետ։

 

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ
Ավագանու նիստ
ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ 19.04.2025
ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ 16.04.2025
Ավագանու արտահերթ նիստ
07/03/2024
Ավագանու նիստ
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ 18.10.2022
Ավագանու նիստ
Ավագանու նիստ
Ավագանու նիստ
Ավագանու նիստ (12.04.2017)
Ավագանու նիստ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԱՐՄԱՎԻՐ, ՓԱՐԱՔԱՐ, ՆԱԻՐԻ Փ., 42, 1149
6-00-42, 060-53-00-42
Պաշտոնական էլ. փոստ` 53052280@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՓԱՐԱՔԱՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner