Այսօր: Շաբաթ, 21 Սեպտեմբերի 2024թ.
Փարաքարի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 3
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
19.09.24 ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՑ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻՑ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐԻՆ

Լեռնային Ղարաբաղից 2023 թվականի սեպտեմբերից տեղահանված մեր հայրենակիցներ, Հայկական Կարմիր խաչ ընկերությունը հայտարարում է կենսաապահովման աջակցության ծրագրային բաղադրիչի դիմումների ընդունելության 2-րդ փուլ` տեղահանված ընտանիքների կենսաապահովման մակարդակի բարձրացման նպատակով:

Դիմումները ընդունվում են առցանց/online տարբերակով՝ https://ee.ifrc.org/x/0ZqiGsDg

Դիմումների ընդունման վերջնաժամկետը՝ 29․09․2024թ․

ԿԱՐԵՎՈՐ՝

Ո՞վ կարող է դիմել/լրացնել դիմում-հայտը

-2023 թվականի սեպտեմբերից ԼՂ-ից տեղահանված անձինք։

- Պարտադիր 18 տարին լրացած անձինք։

- Միայն այն անձինքն, ովքեր ՉԵՆ դիմել այս ծրագրի 1-ին փուլին։

- Նույն ընտանիքից/տնային տնտեսությունից դիմում լրացնել կարող է ՄԻԱՅՆ 1 անձ։

 

17.09.24 Վթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերում սեպտեմբերի 17 -ին

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Արզական-Զովունի» ջրատարի վրա տեղի ունեցած վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված ս.թ. սեպտեմբերի 17-ին ժամը 10.30-22.00 կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Արմավիրի մարզի՝ Թաիրով, Փարաքար գյուղերի և հանրային բաժանորդների,

23.07.24 «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշար
2024 թվականի օգոստոսի 17-ին, ժամը 13:00-ին Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Շողակաթ բնակավայրի (նախկին Շորժա) Սևանա լճի լողափնյա տարածքում անցկացնելու է «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշարը:    Մրցաշարին մասնակցություն ունեցող անձինք կարող են դիմել «ՀՀ լողի ֆեդերացիա» ՀԿ-ին մինչև հուլիսի 30-ը ներառյալ, էլ. հասցե՝ swimmingrm@mail.ru:    Հարցերի դեպքում զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ (010)56-44-60, մասնագիտական հարցերի դեպքում զանգահարել (077)84-40-41, (091)84-40-41, (055)84-40-41, երկուշաբթի-ուրբաթ ... Մանրամասն
23.07.24 GLOW ճամբարականների հավաքագրման հայտ

Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հետ համատեղ 2024 թվականի օգոստոսի 15-21-ը Դիլիջանում իրականացնելու է աղջիկների հզորացման և առաջնորդության ճամբար, որին կարող եք մասնակցել լրացնելով հետևյալ հղումը՝ https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSd8HhiNfRwsJ4UbqJsTXKzPty5XFORbn6xZFB5MGe-cH5QeRg/viewform

04.07.24 Ֆինանսական կրթման ազգային ծրագիր

Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի կողմից իրականացվում է Հայաստանի Հանրապետությունում ֆինանսական կրթման ազգային ծրագիրը, որի նպատակն է աջակցել Հայաստանի Հանրապետության  բնակչության լայն շրջանակներին ավելի արդյունավետ կառավարել ֆինանսները՝ դրանով իսկ նպաստելով ընտանիքների բարեկեցությանը:

ՀՀ կենտրոնական բանկի կողմից մշակվել են ոլորտին վերաբերվող համապատասխան հոլովակներ, որոնք ներկայացվում են հետևյալ հղմամբ՝

https://youtube.com/playlist?list=PLziiywKY43Y3arxUrsC2E7dOUV9cfO_FZ&si=nDWGCId-7_RpK0l_

02.07.24 «Կլիմայի փոփոխությունը և կանայք Հայաստանում 2024»
«Կլիմայի փոփոխությունը և կանայք Հայաստանում 2024» միջոցառումը, որը նպատակ ունի ճանաչել կանանց ներդրումը կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության գործում կազմակերպում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարության և «Կանայք կլիմայում և էներգետիկայում» կազմակերպության՝ ՄԱԶԾ-ի ֆինանսավորմամբ և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցությամբ և անհրաժեշտ է «Կլիմայական համայնքային գործողություններ և քաղաքականություն» անվանակարգում մրցանակաբաշխության մասնակցելու համար Փարաքար համայնքում առաջադրելու կանանց՝ իրենց առանցքային դերի համապատասխան անվանակարգում։Մրցանակաբաշխության մանրամասները հասանելի են www.wice.am կայքում, իսկ հայտարարությունը ՀՀ ... Մանրամասն
27.06.24 ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄ ԱՌԵՎՏՐԱՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԲԱՑՄԱՆ
2024 թվականի հուլիսի 29-ին ժամը 11:00-ին, համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքով (21.06.2014 թ., ՀՕ-150-Ն) և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ (խմբ. 28.12.23 թիվ 2343-Ն) սահմանված կարգի, ՀՀ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարի նստավայրում տեղի կունենա «Սամ-Շող» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Փարաքար համայնքի Թաիրով գյուղի Մայրաքաղաքային փողոցի 27/2 հասցեում նախատեսվող առևտրահասարակական կենտրոնի «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ կետի 8-րդ ենթակետ առաջին հանրային լսումը: Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ զանգահարելով (+374) 99991155 հեռախոսահամարին: ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ
07/03/2024
Ավագանու նիստ
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ 18.10.2022
Ավագանու նիստ
Ավագանու նիստ
Ավագանու նիստ
Ավագանու նիստ (12.04.2017)
Ավագանու նիստ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԱՐՄԱՎԻՐ, ՓԱՐԱՔԱՐ, ՆԱԻՐԻ Փ., 42, 1149
6-00-42, 060-53-00-42
Պաշտոնական էլ. փոստ` 53052280@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՓԱՐԱՔԱՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner