Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Փարաքարի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 20
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 80-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Փարաքար ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, գ. Փարաքար, 6-00-42, 060-53-00-42, info@parakar.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 դեկտեմբերի 2018 թվականի N 80-Ա

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐԵԼՈՒ, ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188- րդ հոդվածի երկրորդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման պահանջներով, նկատի ունենալով, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները, օրենքով պահպանվող շահերը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ուկանոնների էական խախտումներով, չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք, շինության զբաղեցրած հողամասն ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի սահմանափակումների ցանկում և հիմք ընդունելով Ռուստամ Կշտաևի դիմումը. որոշում  եմ `

1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Փարաքար գյուղի Երևանյան փողոցի N 145 հասցեում համայնքային սեփականություն հանդիսացող 0.003 հա բնակավայրի կառուցապատման հողամասի վրա ինքնակամ կառուցված 30 քառակուսի մետր արտաքին մակերեսներով կիսակառույց շինությունը համարել Փարաքար համայնքի սեփականությունը:

2.Օրինականացնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Փարաքար գյուղի Երևանյան փողոցի N 145 հասցեում գտնվող 30.0 քառակուսի մետր արտաքին մակերեսով կիսակառույց բնակելի  շինությունը, ծածկը, աստիճանահարթակը` համաձայն <<Կարեն Մաչանյան>> Ա/Ձ-ի կողմից տրված հողամասի և շինությունների հատակագծերի:

3.Ինքնակամ կառույցի օրինականացման վճարը բնակելի շինության համար համար 1 քառակուսի մետրը`7800 դրամ է, հողի համար 1 քառակուսի մետրը`4 524 դրամ, վճարման ենթակա գումարը կազմում է 369 720 (չորս հարյուր քառասունվեց հազար երկու հարյուր ինսուն) ՀՀ դրամ:

4. Քանի որ կառույցն իրականացվել է Ռուստամ Կշտաևի կողմից, առաջարկել գնման նախապատվության իրավունքով ձեռք բերելու հողամասը և շինությունը: Որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարը Գաբրիել Սարգսյանը պետք է 60-օրյա ժամկետում վճարի Փարաքար համայնքի վարչական եկամուտների 900325191154 հաշվեհամարին`73 060 դրամ և ֆոնդային եկամուտների 900325191139 հաշվեհամարին՝373 230 ՀՀ դրամ, չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած: 

5.Սույն որոշումից բխողգույքային իրավունքներ ըենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի մարզերի միավորված ստորաբաժանման կողմից :

6. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Փարաքարի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Մարիետտա Քեյանի վրա:

7. Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում կարող է բողոքարկվել`վարչական կարգովՓարաքար համայնքի ղեկավարին, կամ դատական կարգով` Հայաստանի Հանրապետության վարչական դատարան:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՄՎԵԼ ՎԱՐԴԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԱՐՄԱՎԻՐ, ՓԱՐԱՔԱՐ, ՆԱԻՐԻ Փ., 42, 1149
6-00-42, 060-53-00-42
info@parakar.am
Պաշտոնական էլ. փոստ` 53052280@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՓԱՐԱՔԱՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner