Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Փարաքարի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 130
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 2-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Փարաքար ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, գ. Փարաքար, 6-00-42, 060-53-00-42, info@parakar.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

01 փետրվարի 2018 թվականի N 2-Ա

ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Ղեկավարվելով  ,,Հայաստանի  Հանրապետության համայնքների վարչական տարածքներում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական  բնակելի տների կարգավիճակի մասին,,  Հայաստանի Հանրապետության 2008 թվականի նոյեմբերի 13-ի              N 1328-Ն  օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության  2005 թվականի  դեկտեմբերի 29-ի  թիվ 2387 –Ն որոշմամբ, նկատի ունենալով, որ  կառույցն  իրականացվել է մինչև 2001 թվականի  մայիսի 15-ը`1992-1995-ական  թվականներին,  հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի  60-րդ հոդվածով  սահմանափակումների կազմում, այդ թվում՝  ինժեներատրանսպորտային  օբյեկտների  օտարման գոտիներում, չեն  հակասում  քաղաքաշինական   նորմերին, չեն   առաջացնում  սերվիտուտ, հիմք  ընդունելով համասեփականատեր Անյա Պետրոսյանի  2018 թվականի հունվարի  26-ի դիմումը. որոշում եմ՝ 

1. Վերականգնել Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Թաիրով գյուղում Համլետ Արտավազդի Պետրոսյանի (ծնված 10.06.1950թ.), Անյա Բորիսի Պետրոսյանի (ծնված 20.10.1954թ.), Արմինե Համլետի Բայունցի(ծնված 22.05.1975թ.), Նաիրա Համլետի Պետրոսյանի (ծնված 05.07.1985թ.) և Կարինե Համլետի Պետրոսյանի (ծնված 08.11.1977թ.)գույքային իրավունքները՝  ճանաչել նրանց սեփականության  իրավունքը  0.1600 հա  սեփականության իրավունքով պատկանող   հողամասի, հողամասին կից 0,0265 հա  հողատարածքի,   1206.7  քառակուսի մետր ընդհանուր  մակերեսով բնակելի տան և 31.2 քառակուսի մետր ինքնակամ շինության նկատմամբ: Սեփականության իրավունքը՝ճանաչել համաձայն հողամասի և շինությունների հատակագծերի՝ տրված «Մաչանյան Կարեն» ԱՁ-ի կողմից: Վերականգնումը կատարվում է անհատույց սեփականության  իրավունքով:                 

2.Բնակելի տանը և  հողամասին տրամադրել հասցե. Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, գյուղ Թաիրով,  Բաղրամյան փողոց  N 19:                                                                                                            3. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի մարզերի միավորված ստորաբաժանման  կողմից:                               

:4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՄՎԵԼ ՎԱՐԴԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԱՐՄԱՎԻՐ, ՓԱՐԱՔԱՐ, ՆԱԻՐԻ Փ., 42, 1149
6-00-42, 060-53-00-42
info@parakar.am
Պաշտոնական էլ. փոստ` 53052280@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՓԱՐԱՔԱՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner