Ղեկավարվելով <<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> 2008 թվականի հունիսի 10-ի N ՀՕ-117-Ն օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387 –Ն որոշմամբ,<<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածով, նկատի ունենալով, որ կառույցն իրականացվել է մինչև 2001 թվականի մայիսի 15-ը` 1965-1979 թվականին, հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանափակումների կազմում, այդ թվում՝ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ, հիմք ընդունելով 2019 թվականի մայիսի 19-ի ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը, գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին 2019 թվականի հուլիսի 23-ի N Կ-18/07/2019-6-0042 որոշումը և Խոդեդա Խուդոյանի 2019 թվականի հունիսի 6 -ի դիմումը. որոշում եմ՝
1. Վերականգնել Արմավիրի մարզի Փարաքար գյուղում Խոդեդա Շաբաբի Խուդոյանի (ծնված 01.12.1958թ.), Թելի Խալոյի Խուդոյանի (ծնված 13.01.1969թ.), Նազելի Խոդեդայի Ջավոյանի (ծնված 11.12.1988թ.) և Շաբաբ Խոդեդաի Խուդոյանի (ծնված 02.10.1987 թ.) գույքային իրավունքները՝ ճանաչել նրանց սեփականության իրավունքը 0.0773 հա տնամերձ հողամասի և այդ հողամասում կառուցաված շինությունների նկատմամբ՝ համաձայն հողամասի և շինությունների հատակագծի, տրված 31.05.2019 թվականին ,,Կարեն Մաչանյան,, անհատ ձեռնարկատերի կողմից: Վերականգնումը կատարվում է անհատույց սեփականության իրավունքով:
2. Բնակելի տանը և հողատարածքին տրամադրել հասցե. Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, գյուղ Փարաքար, Բարեկամության փողոց N 31:
3. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման կողմից:
4. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարի 2019 թվականի հունիսի 13-ի <<Գույքային իրավունքները վերականգնելու մասին>> N 68-Ա որոշումը: