|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Փարաքար ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնք ՀՀ Արմավիրի մարզ, գ. Փարաքար, 6-00-42, 060-53-00-42, info@parakar.am |
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն |
17 հունիսի 2020 թվականի N 9-Ա |
ԳՆՄԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Ղեկավարվելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017թ. մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ, հիմք ընդունելով Արմավիրի մարզի Փարաքարի համայնքապետարանի 2020 թվականի գնումների պլանով նախատեսված Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Թաիրով գյուղի կարիքների համար 1400 գծամետր կոյուղագծի կառուցման աշխատանքների տեխնիկական հսկողության ծառայության ձեռք բերման պահանջը. կարգադրում եմ՝ 1. Արմավիրի մարզի Փարաքարի համայնքապետարանի 2020 թվականի գնումների պլանով նախատեսված Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Թաիրով գյուղի կարիքների համար 1400 գծամետր կոյուղագծի կառուցման աշխատանքների տեխնիկական հսկողության ծառայության ձեռք բերման համար սահմանել պատասխանատու ստորաբաժանում Փարաքարի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսական բաժինը:
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում արձակման պահից:
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԴԱՎԻԹ ՄԻՆԱՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|