Այսօր: Հինգշաբթի, 18 Ապրիլի 2024թ.
Փարաքարի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 87
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 117-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Փարաքար ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, գ. Փարաքար, 6-00-42, 060-53-00-42, info@parakar.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 սեպտեմբերի 2020 թվականի N 117-Ա

ՍՎԵՏԼԱՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՄԱՆ ԳՈՐԾԻ ՄԱՍԻՆ

 Ես, Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավար Դավիթ Մինասյանս,

քննարկելով վարչական իրավախախտման վերաբերյալ 07.09.2020 թվականի թիվ Մ/3 արձանագրությունը և կից նյութերը` պարզեցի, որ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի  վարչական սահմաններում գտնվող` գյուղ Փարաքար, Շ. Ազնավուրի փողոց 82 հասցեի հողամասի վրա Սվետլանա Աշոտի Հակոբյանը (հաշվառված` ք. Երևան, Չարենց թաղամաս, շենք 18, բն. 16) 2020 թվականի ընթացքում առանց թույլտվության բնակելի տան ինքնակամ շինարարություն է կատարել տնամերձ հողամասի վրա:  Սվետլանա Հակոբյանի արարքի համար պատասխանատվություն է նախատեսված ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությամբ:

    Համաձայն ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 154-րդ հոդվածի  1-ին մասի երկրորդ պարբերության` գյուղական համայնքներում տնամերձ հողամասի վրա բնակելի տուն ինքնակամ կառուցելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 219.1-ին հոդվածով`ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`

 

1. Սվետլանա Աշոտի Հակոբյանի նկատմամբ նշանակել տուգանք սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի` 100 000 ՀՀ դրամ գումարի չափով:

2. Վարչական իրավախախտման վերաբերյալ գործով սույն որոշումը, ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 287-288-րդ հոդվածներով սահմանված կարգով, հանձնելու օրվանից հետո՝ երեսուն օրվա ընթացքում կարող է գանգատարկվել վարչական կարգով Փարաքար համայնքի ղեկավարին կամ երկամսյա ժամկետում դատական կարգով` ՀՀ վարչական դատարան:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՄԻՆԱՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԱՐՄԱՎԻՐ, ՓԱՐԱՔԱՐ, ՆԱԻՐԻ Փ., 42, 1149
6-00-42, 060-53-00-42
info@parakar.am
Պաշտոնական էլ. փոստ` 53052280@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՓԱՐԱՔԱՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner