Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Փարաքարի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 131- Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Փարաքար ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, գ. Փարաքար, 6-00-42, 060-53-00-42, info@parakar.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 նոյեմբերի 2019 թվականի N 131- Ա

ԱՐՏԱՇԵՍ ՎՐԵԺԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԻՆՔՆԱԿԱՄ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

  Ղեկավարվելով  Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման 8.1 կետով և 18-րդ կետի ,,դ,, ենթակետով,  նկատի ունենալով, որ հողամասն ընգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների կազմում, կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները, օրենքով պահպանող շահերը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք, հիմք ընդունելով <<ԽԱՉՎԱՀԱՆ>> ՍՊԸ-ի կողմից 2019 թվականի նոյեմբերի 13-ին տրված դրական  եզրակացությունը և սեփականատեր Արտաշես Վրեժի Գրիգորյանի 2019 թվականի նոյեմբերի 19-ի դիմումը. որոշում  եմ՝

1. Օրինականացնել Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Թաիրով գյուղի Դեմիրճյան թաղամաս 4-րդ փողոց N 5 և N 9 հասցեներում գտնվող շինությունների մեջ ինքնակամ բացված 9 պատուհանը և 2 բացվածքը և 3.1 քառակուսի մետր ինքնակամ կառուցված պարիսպը՝ համաձայն <<Կարեն Մաչանյան>> ԱՁ-ի կողմից 2019 թվականի նոյեմբերի 15-ին տրված շինությունների բնութագիրի և եզրակացության:

2. Ինքնակամ բացված մեկ պատուհանի և բացվածքի համար վճարը 2600 դրամ է, վճարման ենթակա գումարը կազմում է 28 600 ՀՀ դրամ, իսկ պարսպի համար 1 քառակուսի մետրը՝ 5200 դրամ, որը 3.1 քառակուսի մետրի համար կազմում է 16 120 ՀՀ դրամ: Վճարման ենթակա ընդհանուր գումարը կազմում է 44 720 (քառասունչորս հազար յոթ հարյուր քսան) ՀՀ դրամ, որը պետք է վճարվի Փարաքար համայնքի վարչական եկամուտների 900325191154 հաշվեհամարին:

3. Օրինականացման համար սահմանված վճարը որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:

4. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման կողմից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՄԻՆԱՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԱՐՄԱՎԻՐ, ՓԱՐԱՔԱՐ, ՆԱԻՐԻ Փ., 42, 1149
6-00-42, 060-53-00-42
info@parakar.am
Պաշտոնական էլ. փոստ` 53052280@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՓԱՐԱՔԱՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner