Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2024թ.
Փարաքարի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 104
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔ
 

Համայնքի ղեկավար ՍԱՄՎԵԼ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Ծնվել է 1953թ-ի հունվարի 5-ին, Փարաքարում, կոլտնտեսականի ընտանիքում: 1970-ին ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը, անմիջապես աշխատանքի  անցել «Զվարթնոց» օդանավակայանում: 1971-1973թթ. ծառայել է  Խորհրդային բանակում: 1973-1978թթ. աշխատել է «Զվարթնոց» օդանավակայանում, որպես կարգավար: 1978-ին ավարտել է Լենինգրադի (Սանկտ Պետերբուրգ) ավիատեխնիկական ուսումնարանը, իսկ 1986-ին՝ Կիևի ինժիներա-ավիացիոն ինստիտուտը: 1977-1980 թվականներին ղեկավարել է Հայաստանի ավիացիայի վարչության կոմերիտական կազմակերպությունը, հանդես է եկել մի շարք հետաքրքիր առաջարկություններով, նախաձեռնել է զանազան միջոցառումներ:  1980-ից մինչև 1990-ը եղել է օդանավակայանի փոխադրումների կազմակերպման բաժնի ավագ կարգավար, այնուհետև փոխադրումների կազմակերպման բաժնի պետ է աշխատել «Էրեբունի» օդանավակայանում:  1990-2000 թթ. աշխատել է «Զվարթնոց» օդանավակայանում, Հայկական ավիաուղիներ ավիաընկերությունում, որպես փոխադրումների կազմակերպման ծառայության պետ: 2000 թ. աշխատել է որպես ավիագործակալության տնօրեն: 2001 թ.-ից մինչ օրս` Փարաքար համայնքի ղեկավար: Անկուսակցական է: Բազմիցս պարգևատրվել է: Ամուսնացած է, ունի 2 երեխա և երկու թոռ:

 

            

Կոնտակտային տվյալներ

Հեռախոս՝
Էլ. փոստ՝
Գրել նամակ՝

Ընդունելություն

Գրանցվել առցանց

Նախընտրական ծրագիր

Անվանում Փաստաթղթեր

Ստացած ձայների քանակը

0

Լիազորությունների

Սկիզբ՝04/06/2002
Ավարտ՝08/10/2019

Կուսակցություն

Անկուսակցական

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԱՐՄԱՎԻՐ, ՓԱՐԱՔԱՐ, ՆԱԻՐԻ Փ., 42, 1149
6-00-42, 060-53-00-42
info@parakar.am
Պաշտոնական էլ. փոստ` 53052280@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՓԱՐԱՔԱՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner