Ղեկավարվելով «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ ենթակետերով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի առաջին մասի 3-րդ կետով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 20-ի N 591 որոշումը. որոշում եմ՝
1. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարի 2013 թվականի հունիսի 3-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի զորահավաքային մարմին ստեղծելու մասին» N49-Ա որոշումը:
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի զորահավաքային մարմնի կանոնադրությունը համաձայն` հավելված 1:
3. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի զորահավաքային մարմնի կազմը համաձայն` հավելված 2:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: