Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Փարաքարի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 75-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Փարաքար ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, գ. Փարաքար, 6-00-42, 060-53-00-42, info@parakar.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 նոյեմբերի 2018 թվականի N 75-Ա

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՄԱՆ ԳՈՐԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 219.1-ին հոդվածով

Ես` Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավար Սամվել Վարդանյանս քննելով վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը և կից նյութերը`

Պարզեցի, որ  անհատ ձեռնարկատեր Մխիթար Աղեկյանը (ՀՎՀՀ` 49593511, իրավաբանական հասցե` Արմավիրի մարզ, գյուղ Թաիրով, Մայրաքաղաքային փողոց 48) Արմավիրի մարզի Փարաքար համայնքի վարչական սահմաններում` գյուղ Թաիրով, Մայրաքաղաքային փողոցի 117 հասցեում  2018 թվականի ընթացքում հանրային սննդի կազմակերպում և իրացում է կատարում, որի համար չի վճարել տեղական տուրք և չունի տեղական ինքնակառավարման մարմնի թույլտվությունը: Անհատ ձեռնարկատեր Մխիթար Աղեկյանի արարքի համար պատասխանատվություն է նախատեսված Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 169.16-րդ հոդվածի 10-րդ մասով` առանց թույլտվության հանրային սննդի կազմակերպումը և իրացումը՝ առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկից մինչև հարյուրապատիկի չափով, իսկ քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև յոթանասունապատիկի չափով:

  1. Անհատ ձեռնարկատեր Մխիթար Աղեկյանի նկատմամբ նշանակել տուգանք սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի` 80 000 ՀՀ դրամ գումարի չափով:
  2. Սույն որոշման դեմ գանգատ կարող է տրվել ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 287-րդ հոդվածով սահմանված կարգով:
  3. Տուգանքը պետք է վճարվի տուգանք նշանակելու մասին որոշումը անհատ ձեռնարկատեր Մխիթար Աղեկյանին հանձնելու օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում` Փարաքար համայնքի վարչական իրավախախտումների համար գանձապետական 900325191030 հաշվեհամարին: 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՄՎԵԼ ՎԱՐԴԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԱՐՄԱՎԻՐ, ՓԱՐԱՔԱՐ, ՆԱԻՐԻ Փ., 42, 1149
6-00-42, 060-53-00-42
info@parakar.am
Պաշտոնական էլ. փոստ` 53052280@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՓԱՐԱՔԱՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner