Այսօր: Երեքշաբթի, 23 Ապրիլի 2024թ.
Փարաքարի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 139
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 7-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Փարաքար ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, գ. Փարաքար, 6-00-42, 060-53-00-42, info@parakar.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

31 հունվարի 2019 թվականի N 7-Ա

ԲԱՐԵՂԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ԵՎ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՍՑԵԻ ՈՐՈՇՈՒՄ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 202 թվականի փետրվարի 2-ի N 88 որոշմամբ,Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 48-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքարի գյուղական համայնքի ավագանու 2012 թվականի մարտի 28-ի ,,Փարաքարի գյուղական համայնքի (բնակավայրի) պարզեցված գլխավոր հատակագիծը հաստատելու մասին,, 15-Ն որոշմամբ, հիմք ընդունելով Բարեղամ Հարությունյանի 2019 թվականի հունվարի 30-ի դիմումը, որոշում եմ.

1. Բարեղամ Հարությունյանին սեփականության իրավունքով պատկանող Արմավիրի մարզի Փարաքար համայնքում Թաիրով գյուղի Մայրաքաղաքային փողոցի N 8/6 հասցեի 04-094-0087-0249 կադաստրային համարում գտնվող 0.0619 հա մակերեսով բնակավայրի կառուցապատման համար հողամասի գործառնական նշանակությունը փոխել որպես բնակավայրի խառը նշանակության հող:

2. Փարաքար համայնքի հողային հաշվեկշռում կատարել փոփոխություն. սույն՝ 0.0619 հա մակերեսով հողամասը ներառել բնակավայրի խառը կառուցապատման հողերի հաշվեկշռում:

3. Բարեղամ Հարությունյանին սեփականության իրավունքով պատկանող Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Թաիրով գյուղում գտնվող 04-094-0087-0249 կադաստրային համարով (սեփականության իրավունքի վկայական N 31012019-04-0004, տրված 31.01.2019թ.) և 04-094-0087-0245 կադաստրային համարով (սեփականության իրավունքի վկայական N 30012019-04-0053, տրված 30.01.2019 թ.) հողակտորների միավորումից առաջացած անշարժ գույքին՝տալ մեկ միասնական հասցե. Հայաստանի Հանրապետության, Արմավիրի մարզ, գյուղ Թաիրով, Մայրաքաղաքային փողոց N 8/3:

4. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի գրանցման միասնական ստորաբաժանման կողմից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՄՎԵԼ ՎԱՐԴԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԱՐՄԱՎԻՐ, ՓԱՐԱՔԱՐ, ՆԱԻՐԻ Փ., 42, 1149
6-00-42, 060-53-00-42
info@parakar.am
Պաշտոնական էլ. փոստ` 53052280@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՓԱՐԱՔԱՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner