Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 48-րդ կետով և հիմք ընդունելով անշարժ գույքի սեփականատեր Նորայր Ղարիբյանի 2018 թվականի փետրվարի 9-ի դիմումը. Որոշում եմ՝
1.Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Փարաքար գյուղում Նորայր Ղարիբյանին սեփականության իրավունքով պատկանող 0,0506 հա հողամասին և շինություններին համաձայն գույքի բաժանման հատակագծի, տրված «Գույքաչափ» ՍՊԸ-ի կողմից, տրամադրել հասցե` Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, գյուղ Փարաքար, Նաիրի փողոց N 23:
2.Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Փարաքար գյուղում Նորայր Ղարիբյանին սեփականության իրավունքով պատկանող 0.0079 հա հողամասին և շինություններին՝ համաձայն գույքի բաժանման հատակագծի, տրված «Գույքաչափ» ՍՊԸ-ի կողմից, տրամադրել հասցե` Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, գյուղ Փարաքար, Նաիրի փողոց N 23/1: : 3. Սույն որոշմամբ տրամադրված հասցեները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի մարզերի միավորված ստորաբաժանման կողմից: