Ղեկավարվելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և ՀՀ կառավարության 2017թ. մայիսի 04-ի թիվ 526-Ն որոշմամբ`հիմք ընդունելով գնման համակարգող Անահիտ Վարդանյանի 17.06.2020 թվականի թիվ 01 եզրակացությունը`
1.Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Թաիրով գյուղի կարիքների համար 1400 գծամետր կոյուղագծի կառուցման աշխատանքների տեխնիկական հսկողության ծառայության ձեռք բերման նպատակով ձևավորել գնահատող հանձնաժողով հետևյալ կազմով.
Գնահատող հանձնաժողովի նախագահ՝ Մ.Առաքելյան /համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման և ընդհանուր բաժնի պետ /,
Անդամներ՝ Ա.Առաքելյան /համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսական բաժնի պետ/,
Գ.Համբարձումյան /Փարաքար համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսական բաժնի գլխավոր մասնագետ/,
Գնահատող հանձնաժողովի քարտուղար նշանակել Ա.Վարդանյանին: