Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Փարաքարի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 14-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Փարաքար ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, գ. Փարաքար, 6-00-42, 060-53-00-42, info@parakar.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 փետրվարի 2019 թվականի N 14-Ա

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐԵԼՈՒ, ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի երկրորդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն և 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշումների պահանջներով, նկատի ունենալով, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները, օրենքով պահպանվող շահերը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք, շինության զբաղեցրած հողամասն ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի սահմանափակումների ցանկում, հիմք ընդունելով <<Գեոինժինիրինգ >> ՍՊԸ կողմից տրված շինության տեխնիկական վիճակի վերաբերյալ դրական եզրակացությունը և Աշոտ Դավթյանի դիմումը. որոշում եմ `

1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Թաիրով գյուղի Հովսեփ Օրբելու փողոցի N 12 հասցեում գտնվող հաղատարածքին կից համայնքային սեփականություն հանդիսացող 0.04042 հա բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասի վրա ինքնակամ կառուցված 93.9 քառակուսի մետր արտաքին մակերեսներով օժանդակ շինությունները և 22.6 քառակուսի մետր արտաքին մակերեսով պարիսպը համարել Փարաքար համայնքի սեփականությունը: 2.Օրինականացնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Թաիրով գյուղի Հովսեփ Օրբելու փողոցի N 12 հասցեում գտնվող հողատարածքին կից 93.9 քառակուսի մետր արտաքին մակերեսով օժանդակ շինությունը և 22.6 քառակուսի մետր մակերեսով պարիսպը ` համաձայն <<Կաֆէ>> ՍՊԸ-ի կողմից տրված հողամասի և շինությունների հատակագծերի: 3. Հողատարածքին և առկա շինություններին տալ հասցե. Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, գյուղ Թաիրով, Հովսեփ Օրբելու փողոց N 12/2: 4. Քանի որ կառույցն իրականացվել է Աշոտ Դավթյանի կողմից, և առաջարկը գնման նախապատվության իրավունքով ձեռք բերելու հողամասը և շինությունը ընդունվել է նրա կողմից հետևաբար Աշոտ Դավթյանին վաճառել հողամասը ՝ առկա շինությունով: 5. Սահմանված վճարը օժանդակ շինության և պարսպի համար 1 քառակուսի մետրը`5200 դրամ է, որը 123.5 քառակուսի մետրի համար կազմում է 642 200 (վեց հարյուր քառասուներկու հազար երկու հարյուր) ՀՀ դրամ և ենթակա է վճարման Փարաքար համայնքի վարչական եկամուտների 900325191154 հաշվեհամարին: 6. Հողամասի օտարման համար 1 քառակուսի մետրի կադաստրային արժեքը 4524 դրամ է, որը 123.5 քառակուսի մետրի համար կազմում է 558 714 (հինգ հարյուր հիսունութ հազար յոթ հարյուր տասնչորս) դրամ, իսկ 34.2 քառակուսի մետրի համար կադաստրային արժեքի եռապատիկը՝ 4524 x 3= 13 572 դրամ, որը կազմում է 464 162.4 (չորս հարյուր վաթսունչորս հազար հարյուր վաթսուներկու դրամ, քառասուն լումա) ՀՀ դրամ դրամ: Ամբողջ հողամասի համար վճարման ենթակա ընդհանուր գումարը կազմում է 1 022 876.4 (մեկ միլիոն քսաներկու հազար ութ հարյուր յոթանասունվեց դրամ, չորս լումա) ՀՀ դրամ, որը ենթակա է վճարման Փարաքար համայնքի ֆոնդային եկամուտների 900325191139 հաշվեհամարին: 7. Վճարմա ենթակա գումարները 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած: 8. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման կողմից: 9. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Փարաքարի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Մարիետտա Քեյանի վրա: 10. Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում կարող է բողոքարկվել. վարչական կարգով` Փարաքար համայնքի ղեկավարին, կամ դատական կարգով` Հայաստանի Հանրապետության վարչական դատարան:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՄՎԵԼ ՎԱՐԴԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԱՐՄԱՎԻՐ, ՓԱՐԱՔԱՐ, ՆԱԻՐԻ Փ., 42, 1149
6-00-42, 060-53-00-42
info@parakar.am
Պաշտոնական էլ. փոստ` 53052280@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՓԱՐԱՔԱՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner