Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշումով, նկատի ունենալով, որ հողամասն ընգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների կազմում, կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները, օրենքով պահպանող շահերը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք, հիմք ընդունելով «ԽԱՉՎԱՀԱՆ» ՍՊԸ-ի կողմից տրված շենքի տեխնիկական վիճակի վերաբերյալ դրական եզրակացությունը, և սեփականատեր՝ Աստղիկ Իշխանի Նասիբյանի կողմից լիազոր անձ՝ Անաստաս Իշխանի Նասիբյանի 2020 թվականի օգոստոսի 27-ի դիմումը. որոշում եմ՝
1. Օրինականացնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի, Աստղիկ Նասիբյանի սեփականության իրավունքով պատկանող 04-094-031-012 կադաստրային համարով բնակավայրի՝ բնակելի կառուցապատման հողամասի վրա կառուցված 523.64 քառակուսի մետր բնակելի տուն և 5.1 մետր պարիսպ, ընդհանուր արտաքին մակերեսով, համաձայն համապատասխան որակավորում ունեցող անձի՝ «ԱՎԱԳ ԱՎԱԳՅԱՆ ԳԱԳԻԿԻ» ԱՁ -ի կողմից տրված հողամասի և շինությունների հատակագծերի:
2. Ինքնակամ կառույցի օրինականացման համար վճարը 1 քառակուսի մետր բնակելի տան համար՝ 2600 դրամ և պարսպի համար՝ 1560 դրամ, վճարման ենթակա ընդհանուր գումարը կազմում է 1 369 420 (մեկ միլիոն երեք հարյուր վաթսունինը հազար չորս հարյուր քսան) ՀՀ դրամ:
3. Հողամասի և շինությանը տալ հասցե՝ Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, Կոմիտասի փողոցի 1 նրբանցք N 1:
4. Օրինականացման համար սահմանված վճարը որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում պետք է վճարվի Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գործառական վարչության Փարաքար համայնքի 900325191154 հաշվեհամարին, չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:
5. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումում: