Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 6-րդ մասով, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 130-րդ և 170-րդ հոդվածներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության թիվ 14 տարածքային ընտրական հանձնաժողովի 2019 թվականի հոկտեմբերի 4-ի N 26-Ա որոշումը. որոշում եմ՝
1. 2019 թվականի հոկտեմբերի 8-ով ավարտել Սամվել Վարդանյանի, որպես Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարի լիազորությունները:
2. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսական բաժնի պետին (Մ.Մարգարյան)՝ սահմանված կարգով կատարել վերջնահաշվարկ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: