Ղեկավարվելով ,,Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական տարածքներում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին,, Հայաստանի Հանրապետության 2008 թվականի նոյեմբերի 13-ի թիվ 1328-Ն օրենքով, Հայաստանի Հանրապետության ,,Տեղական ինքնակառավարման մասին,, օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387 –Ն որոշմամբ, նկատի ունենալով, որ կառույցն իրականացվել է մինչև 2001 թվականի մայիսի 15-ը` 1965-1979 թվականին, հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանափակումների կազմում, այդ թվում՝ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ, հիմք ընդունելով 2019 թվականի մայիսի 19-ի ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը և Խոդեդա Խուդոյանի 2019 թվականի հունիսի 6 -ի դիմումը. ո ր ո շ ու մ ե մ՝
1. Վերականգնել Արմավիրի մարզի Փարաքար գյուղում Խոդեդա Շաբաբի Խուդոյանի (ծնված 01.12.1958թ.), Թելի Խալոյի Խուդոյանի (ծնված 13.01.1969թ.), Նազելի Խոդեդայի Ջավոյանի (ծնված 11.12.1988թ.) և Շաբաբ Խոդեդաի Խուդոյանի (ծնված 02.10.1987 թ.) գույքային իրավունքները՝ ճանաչել նրանց սեփականության իրավունքը 0.0773 հա տնամերձ հողամասի և այդ հողամասում կառուցած շինությունների նկատմամբ՝ համաձայն հողամասի և շինությունների հատակագծի, տրված ,,Կարեն Մաչանյան,, անհատ ձեռնարկատերի կողմից ըստ որակավորման թիվ 0244 վկայականի: Վերականգնումը կատարվում է անհատույց սեփականության իրավունքով:
2. Բնակելի տանը և հողատարածքին տրամադրել հասցե. Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, գյուղ Փարաքար, Բարեկամության փողոց N31:
3. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման կողմից:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: