Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2024թ.
Փարաքարի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 106
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 28--Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Փարաքար ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, գ. Փարաքար, 6-00-42, 060-53-00-42, info@parakar.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 փետրվարի 2020 թվականի N 28--Ա

ԱՆԱՍՏԱՍ ՆԱՍԻԲՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐԱԾ ԻՆՔՆԱԿԱՄ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշումով, նկատի ունենալով, որ հողամասն ընգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների կազմում, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները, օրենքով պահպանող շահերը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք հիմք ընդունելով <<Խաչվահան>> ՍՊԸ -ի կողմից տրված շինության տեխնիկական վիճակի վերաբերյալ դրական եզրակացությունը  և սեփականատեր Անաստաս Նասիբյանի  2020 թվականի փետրվարի 10-ի դիմումը. որոշում եմ՝

1. Օրինականացնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Թաիրով գյուղում Անաստաս Նասիբյանին  սեփականության իրավունքով պատկանող 04-094-0015-0004 կադաստրային համարով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի վրա կառուցված 596.52 քառակուսի մետր արտաքին մակերեսով բնակելի տունը, 79.27 քառակուսի մետր արտաքին մակերեսով ծածկը, 4.67 քառակուսի մետր արտաքին մակերեսով մառանը,57.75 քառակուսի մետր արտաքին մակերեսով օժանդակ շինությունը, 4.39 քառակուսի մետր արտաքին մակերեսով զուգարանը և  10.6  քառակուսի մետր արտաքին մակերեսով պարիսպը՝ համաձայն «Ավագ Ավագյանի»  ԱՁ-ի կողմից  տրված հողամասի հատակագծի և շինությունների բնութագրի:

2. Ինքնակամ կառույցի օրինականացման համար վճարը 1 քառակուսի մետր բնակելի տան և աստիճանավանդակի համար ՝ 2600 դրամ է, ծածկի, մառանի, օժանդակ շինության, զուգարանի և պարիսպի  համար՝ 1560 դրամ, վճարման ենթակա գումարը կազմում է 1 795 268 (մեկ միլիոն յոթ հարյուր իննսունհինգ հազար երկու հարյուր վաթսունութ) ՀՀ դրամ:

3. Հողամասին և շինությանը տալ նոր հասցե. Հայաստանի Հանրապետություն Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Թաիրով, Նարեկացի թաղամաս, 2-րդ փողոց N 15:

4. Օրինականացման համար սահմանված վճարը որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում պետք է վճարվի Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գործառական վարչության Փարաքար համայնքի 900325191154 հաշվեհամարին, չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:

5. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումում


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՄԻՆԱՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԱՐՄԱՎԻՐ, ՓԱՐԱՔԱՐ, ՆԱԻՐԻ Փ., 42, 1149
6-00-42, 060-53-00-42
info@parakar.am
Պաշտոնական էլ. փոստ` 53052280@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՓԱՐԱՔԱՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner