Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 48-րդ կետով, հիմք ընդունելով հողամասի բաժանման հատակագիծը, տրված 2020 թվականի նոյեմբերի 06-ին «Մարգարիտ Նիտալյան» Ա/Ձ-ի կողմից, և սեփականատեր Արթուր Թորգոմի Մովսիսյանի 2020 թվականի նոյեմբերի 06-ի դիմումը. որոշում եմ`
1. Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Թաիրով գյուղի Մայրաքաղաքային փողոց 140 հասցեում, Արթուր Թորգոմի Մովսիսյանին սեփականության իրավունքով պատկանող 04-094-0149-0026 կադաստրային ծածկագրով հողամասից` մնացող մասին` 837.19 քառակուսի մետր մակերեսով հողամասի հասցեն թողնել անփոփոխ Արմավիրի մարզ, Փարաքար համայնքի, գյուղ Թաիրով, Մայրաքաղաքային փողոց N 140:
2. Նույն հողատարածքի` բաժանվող մասին` 81.20 քառակուսի մետր մակերեսով հողամասին տալ հասցե. Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Թաիրով, Մայրաքաղաքային փողոց 140/1:
3. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումում: