Այսօր: Երեքշաբթի, 23 Ապրիլի 2024թ.
Փարաքարի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 123
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 129-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Փարաքար ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, գ. Փարաքար, 6-00-42, 060-53-00-42, info@parakar.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 նոյեմբերի 2019 թվականի N 129-Ա

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՄԱՆ ԳՈՐԾԻ ՄԱՍԻՆ

   Ես, Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավար Դավիթ Մինասյանս, քննարկելով վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը և կից նյութերը` պարզեցի, որ Արմավիրի մարզի Փարաքար գյուղի Ռ. Գասպարյան փողոցի 15 հասցեի բնակիչ Վարդան Ռոբերտի Գասպարյանը 2019 թվականի ընթացքում Արմավիրի մարզի Փարաքար գյուղի Մերձավանի խճուղի 7 հասցեի հարևանությամբ գտնվող համայնքային հողի զավթում է կատարել և դրավ հետևանքները չի վերացրել: Վարդան Գասպարյանը վարչական իրավախախտման գործի քննությանը չի մասնակցել, բայց ներկայացրել է գրավոր բացատրություն, որ կատարել է ջրանցքի հողային հատվածի ամրապնդում: Համաձայն ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասի` Գյուղական համայնքներում պետական և (կամ) համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն ինքնակամ զավթելը և դրա հետևանքները չվերացնելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 219.1-ին հոդվածով`

1.Վարդան Ռոբերտի Գասպարյանի նկատմամբ նշանակել տուգանք սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի` 100 000 ՀՀ դրամ գումարի չափով:

2. Վարչական իրավախախտման վերաբերյալ գործով որոշումը կարող է գանգատարկվել` ՀՀ վարչական իրվախախտումների վերաբերյալ օրենսգրքի 287-288-րդ հոդվածներով սահմանված կարգով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՄԻՆԱՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԱՐՄԱՎԻՐ, ՓԱՐԱՔԱՐ, ՆԱԻՐԻ Փ., 42, 1149
6-00-42, 060-53-00-42
info@parakar.am
Պաշտոնական էլ. փոստ` 53052280@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՓԱՐԱՔԱՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner