Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Փարաքարի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 69-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Փարաքար ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, գ. Փարաքար, 6-00-42, 060-53-00-42, info@parakar.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 հունիսի 2019 թվականի N 69-Ա

ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՆՔՆԱԿԱՄ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

  Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշումով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի N 88 որոշմամբ, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքարի գյուղական համայնքի ավագանու 2012 թվականի մարտի 28-ի ,,Փարաքարի գյուղական համայնքի (բնակավայրի) պարզեցված գլխավոր հատակագիծը հաստատելու մասին,, 15-Ն որոշմամբ, նկատի ունենալով, որ հողամասերն ընդգրկված չեն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների կազմում, կառույցների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները, օրենքով պահպանվող շահերը, չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք, հիմք ընդունելով <<Կարեն Մաչանյան>> ԱՁ կողմից տրված հողամասի և շինությունների հատակագիծը, <<Հաբշին նախագիծ>> ՍՊԸ կողմից տրված շինությունների տեխնիկական վիճակի վերաբերյալ դրական եզրակացությունը, ինչպես նաև սեփականատեր Վլադիմիր Բախտավորյանի 2019 թվականի հունիսի 6–ի դիմումը, որոշում եմ `

1. Արմավիրի  մարզի  Թաիրով  գյուղի  բնակավայրերի  խառը  կառուցապատման գոտում գտնվող, Վլադիմիր Բախտավորյանին սեփականության իրավունքով պատկանող երկու հարակից հողամասերի՝ Թաիրով գյուղի Մայրաքաղաքային փողոց N 129 հասցեում գտնվող բնակելի կառուցապատման 0.083 հա մակերեսով հողամասի (կադաստրային համարը՝ 04-098-083-021, վկայական N 2133714, տրված 05.11.2003 թվականին) և Մայրաքաղաքային փողոց N 127 հասցեի՝ բնակելի կառուցապատման 0.0673 հա մակերեսով հողամասի (կադաստրային համարը՝ 04-098-083-020, վկայական N 2679318, տրված 03.02.2011 թվականին) գործառնական նշանակությունը փոփոխել որպես բնակավայրերի հասարակական կառուցապատման հող:

2. Նշված երկու՝ 04-098-083-020 և 04-098-083-021, կադաստրային համարներով հողամասերի միավորումից առաջացած անշարժ գույքին տալ  մեկ միասնական հասցե. Արմավիրի մարզ,Փարաքար համայնք, գյուղ Թաիրով, Մայրաքաղաքային փողոց N 127-129:

3. Փարաքար համայնքի հողային հաշվեկշռում կատարել փոփոխություն. սույն 0.1503 հա մակերեսով հողամասը հանել բնակավայրերի բնակելի կառուցապատման հողերի հաշվեկշռից և ներառել բնակավայրերի հասարակական կառուցապատման հողերի հաշվեկշռում:

4. Հողամասի վրա առկա շինությունների գործառական նշանակությունները փոխել որպես հասարակական նշանակության տարածքների՝ հյուրանոց և հասարակական սննդի օբյեկտ շահագործելու նպատակով, դրանք հանելով համայնքի բնակելի ֆոնդի հաշվեկշռից և ներառելով հասարակական նշանակության մակերեսների հաշվեկշռում:

5. Օրինականացնել հողամասում առկա հետևյալ ինքնակամ շինությունները.                                                           ա) N 1-1 Հյուրանոց (1-ին հարկ) 45.4 քմ արտաքին մակերեսով, և N 1-1 Հյուրանոց (2-րդ հարկ) 184.0 քմ արտաքին մակերեսով, օրինականացման համար վճարը սահմանելով մեկ քառակուսի մետրը՝ 5200 դրամ, որը 229.4 քառակուսի մետրի համար կկազմի 1 192 880 (մեկ միլիոն հարյուր իննսուներկու հազար ութ հարյուր ութսուն) ՀՀ դրամ,              բ) ինքնակամ բացված 12 պատուհանները, օրինականացման համար վճարը սահմանելով մեկ հատի համար՝ 2600 դրամ, որը 12 հատի համար կկազմի 31 200 (երեսունմեկ հազար երկու հարյուր) ՀՀ դրամ:

6. Ինքնակամ կառույցի օրինականացման համար ընդհանուր վճարը կազմում է 1 224 080 (մեկ միլիոն երկու հարյուր քսանչորս հազար ութսուն) ՀՀ դրամ, որը սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում պետք է վճարվի Փարաքար համայնքի վարչական եկամուտների 900325191154 հաշվեհամարին, չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:

7. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման կողմից:

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

 

 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՄՎԵԼ ՎԱՐԴԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԱՐՄԱՎԻՐ, ՓԱՐԱՔԱՐ, ՆԱԻՐԻ Փ., 42, 1149
6-00-42, 060-53-00-42
info@parakar.am
Պաշտոնական էլ. փոստ` 53052280@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՓԱՐԱՔԱՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner