Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Փարաքարի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 33
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 2
 

Զեկ. ՄԱՐԳՈ ՄԱՐԳԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Փարաքար ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2019 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 11-Ի N 6-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

    Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին»  Հայաստանի Հանրապետության օերնքի 33-րդ հոդվածով, «Բյուջետային համակարգի մասի» Հայաստանի Հանրապետության օերնքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավական ակտերի փորձաքննության գործակալության պետական փորձագիտական եզրակացությունը. համայնքի ավագանին որոշում է՝

1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի  2019 թվականի  բյուջեում կատարել հետևյալ փոփոխությունները.

1.2019 թվականի ընդամեն վարչական բյուջեի  1000 տողի «269000» թիվը փոխարինել «272000.0» թվով:Վարչական բյուջեի եկամուտների` ինքնակամ կառուցված շինությունների օրինականացման համար վճարը,  1352 տողի «3000» թիվը փոխարինել «6000.0» թվով:

 2. Բաժին 05 Խումբ 1 Դաս 1 «Շրջակա միջավայրի պաշտպանություն» Աղբահանում  ծախսերի նախահաշվի Այլ վարձատրություններ`4115 հոդվածի «1800» թիվը փոխարինել «2000.0» թվով:  Տրանսպորտային նյութեր` 4264 հոդվածի «6300» թիվը փոխարինել «6800.0» թվով, Հատուկ նպատակայնին այլ նյութեր` 4269 հոդավածի «950» թիվը փոխարինել «2650.0» թվով, Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում` 5113 հոդվածի «23010» թիվը փոխարինել «53010.0» թվով :

3. Բաժին 06 Խումբ 4 Դաս 1 «Բնակարանային շինարարություն և կոմունալ ծառայություն» Փողոցների լուսավորում ծախսերի նախահաշվի Շենքերի և շինությունների շինարարություն ` 5112 հոդվածի «990» թիվը փոխարինել «3990.0» թվով:

4. Համայնքի երկու մանկապարտեզների վերակազմավորման արդյունքում Բաժին 09 Խումբ 1 Դաս 1 «Թաիրովի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի ծախսերի նախահաշվի Սուբսիդիաներ ոչ-ֆինանսական կազմակերպություններին` 4511  հոդվածի «26200.0» թիվը փոխարինել «9416.310» թվով: Բաժին 09 Խումբ 1 Դաս 1 «Փարաքարի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի ծախսերի նախահաշվի Սուբսիդիաներ ոչ-ֆինանսական կազմակերպություններին` 4511  հոդվածի «47700.0» թիվը փոխարինել «64483.690» թվով:

5. Բաժին 08 Խումբ 2 Դաս 4 «Մշակույթ և սպորտ»ՀՈԱԿ-ի ծախսերի նախահաշվի Սուբսիդիաներ ոչ-ֆինանսական կազմակերպություններին`4511  հոդվածի «18200.0» թիվը փոխարինել «19000.0» թվով:

6. Բաժին 11 Խումբ 1 Դաս 1 «ՀՀ համայնքների վարչական բյուջեի պահուստային ֆոնդ» Պահուստային ֆոնդի ծախսերի նախահաշվի ընդամեն «5805.0» թիվը փոխարինել «2605.0»թվով: Ն/թ Բաժին 11 Խումբ 1 Դաս 1 «ֆոնդային բյուջեի պահուստային ֆոնդի»` «4891» հոդվածի «3000.0» թիվը փոխարինել «0» թվով :

7. Բաժին 04 Խումբ 9 Դաս 1 «Տնտեսական հարաբերություններ (այլ դասերին չպատկանող)» ծախսերի նախահաշվի«-9984,253» թիվը փոխարինել «-39984.253» թվով:

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: 

 

 
Կողմ (0)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՍԱՄՎԵԼ ՎԱՐԴԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԱՐԳՈ ՄԱՐԳԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԱՐՄԱՎԻՐ, ՓԱՐԱՔԱՐ, ՆԱԻՐԻ Փ., 42, 1149
6-00-42, 060-53-00-42
info@parakar.am
Պաշտոնական էլ. փոստ` 53052280@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՓԱՐԱՔԱՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner