Այսօր: Հինգշաբթի, 28 Մարտի 2024թ.
Փարաքարի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 146- Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Փարաքար ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, գ. Փարաքար, 6-00-42, 060-53-00-42, info@parakar.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 դեկտեմբերի 2019 թվականի N 146- Ա

ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԱՄԻԿՈՆ ԱԲՈՎՅԱՆԻ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին,, Հայաստանի Հանրապետության 2008 թվականի նոյեմբերի 13-ի թիվ 1328-Ն օրենքով ,,Տեղական ինքնակառավարման մասին ,, օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387 –Ն որոշմամբ, նկատի ունենալով, որ կառույցն իրականացվել է մինչև 2001 թվականի մայիսի 15-ը` 1986 թվականին, հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանափակումների կազմում, օտարման գոտիներում,  կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք< հիմք ընդունելով ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը, տրված 2019 թվականի դեկտեմբերի 5-ին  և սեփականատեր Մամիկոն Խաչիկի Աբովյանի  2019 թվականի դեկտեմբերի   12-ի դիմումը.                ո ր ո շ ու մ  ե մ՝

1.Վերականգնել Արմավիրի մարզի Փարաքար գյուղում Մամիկոն Խաչիկի Աբովյանի (ծնված 12.05.1961թ.) գույքային իրավունքը՝ ճանաչել նրա սեփականության իրավունքը 04-094-0106-0025 ծածկագրով 0.0512 հա տնամերձ հողամասի և տնամերձ հողամասում կառուցած շինությունների նկատմամբ՝ համաձայն հողամասի և շինությունների բնութագրերի, տրված  <<Մաչանյան Կարեն>> ԱՁ-ի կողմից, ըստ որակավորման թիվ 0244 վկայականի, 59.4 քառակուսի մետր արտաքին մակերեսով  արհեստանոցը թողնել որպես ինքնակամ շինություն:

2. Բնակելի տանը և հողատարածքին տրամադրել հասցե. Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, գյուղ Փարաքար,Ա.Բաբաջանյան փողոց N3:

3. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՄԻՆԱՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԱՐՄԱՎԻՐ, ՓԱՐԱՔԱՐ, ՆԱԻՐԻ Փ., 42, 1149
6-00-42, 060-53-00-42
info@parakar.am
Պաշտոնական էլ. փոստ` 53052280@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՓԱՐԱՔԱՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner