Այսօր: Հինգշաբթի, 28 Մարտի 2024թ.
Փարաքարի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 35-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Փարաքար ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, գ. Փարաքար, 6-00-42, 060-53-00-42, info@parakar.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 ապրիլի 2019 թվականի N 35-Ա

ԳԵՎՈՐԳ, ԱԻԴԱ, ԱՇՈՏ ԵՎ ՍՏԵՓԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆՆԵՐԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի N 88 որոշմամբ, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքարի գյուղական համայնքի ավագանու 2012 թվականի մարտի 28-ի ,,Փարաքարի գյուղական համայնքի (բնակավայրի) պարզեցված գլխավոր հատակագիծը հաստատելու մասին,, 15-Ն որոշմամբ,հիմք ընդունելով ՀՀ ԿԱ Քաղաքաշինության ՊԿ նախագահի 2017 թվականի հուլիսի 13-ի N 01/11.1/4217-17 գրությունը, ՀՀ Արմավիրի մարզպետի 2017 թվականի հուլիսի 31-ի N 01/04.2/3158-17 գրությունը և Գևորգ Ստեփանյանի և մյուսների  2019 թվականի ապրիլի 10-ի դիմումը,  որոշում եմ.

1. Գևորգ, Աիդա, Աշոտ, Ստեփան Ստեփանյաններին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող, Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Թաիրով գյուղի Մայրաքաղաքային փողոց թիվ 242 հասցեում գտնվող 0.022 հա մակերեսով բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասի գործառնական նշանակությունը փոխել որպես բնակավայրի հասարակական կառուցապատման հող:

2. Նույն հողամասի վրա գտնվող 396.2 քմ ընդհանուր մակերեսով բնակելի տան գործառական նշանակությունը փոխել որպես հասարակական նշանակության շինություն՝ առևտրի սրահ:

3. Փարաքարի հողային հաշվեկշռում կատարել փոփոխություն. սույն՝ 0.022 հա մակերեսով հողամասը, հանել բնակավայրի բնակելի կառուցապատման հողերի հաշվեկշռից և ներառել բնակավայրի հասարակական կառուցապատման հողերի հաշվեկշռում, իսկ 396.2 քմ ընդհանուր մակերեսով շինությունը հանել բնակելի մակերեսների հաշվեկշռից և ներառել հասարակական նշանակության շինությունների մակերեսների հաշվեկշռում:

4. Հողամասի հասցեն թողնել անփոփոխ. Արմավիրի մարզ, գ. Թաիրով, Մայրաքաղաքային փողոց թիվ 242:

5. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության Կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի մարզերի միավորված ստորաբաժանման կողմից:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՄՎԵԼ ՎԱՐԴԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԱՐՄԱՎԻՐ, ՓԱՐԱՔԱՐ, ՆԱԻՐԻ Փ., 42, 1149
6-00-42, 060-53-00-42
info@parakar.am
Պաշտոնական էլ. փոստ` 53052280@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՓԱՐԱՔԱՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner