Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Փարաքարի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 82-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Փարաքար ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, գ. Փարաքար, 6-00-42, 060-53-00-42, info@parakar.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

31 հուլիսի 2019 թվականի N 82-Ա

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐԵԼՈՒ,ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի երկրորդ մասով, ՀՀ Հողային օրենսգրքի 64 հոդվածի 2-րդ կետով, 72 հոդվածի 1-ին և 2-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն և 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշումների պահանջներով, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքարի գյուղական համայնքի ավագանու 2012 թվականի մարտի 28-ի ,,Փարաքարի գյուղական համայնքի (բնակավայրի) պարզեցված գլխավոր հատակագիծը հաստատելու մասին’’ 15-Ն որոշմամբ , նկատի ունենալով, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները, օրենքով պահպանվող շահերը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք, շինության զբաղեցրած հողամասն ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի սահմանափակումների ցանկում և Նշան Քեփիթյանի  2019 թվականի հուլիսի  24-ի դիմումը. որոշում եմ `

1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Փարաքար գյուղում համայնքային սեփականություն հանդիսացող 0.003 հա բնակավայրի հասարակական կառուցապատման հողամասի վրա ինքնակամ կառուցված է 30.0 քառակուսի մետր արտաքին մակերեսով շինությունները՝  ավտոտնակի հիմքը, ծածկը և աստիճանահարթը համարել Փարաքար համայնքի սեփականությունը:

2. Օրինականացնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Փարաքար գյուղում 0.003 հա մակերեսով համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրի հասարակական կառուցապատման հողամասի վրա գտնվող  30.0 քառակուսի մետր արտաքին մակերեսով շինությունները՝  ավտոտնակի հիմքը, ծածկը և աստիճանահարթը՝ համաձայն  <<Կարեն Մաչանյան>> ԱՁ -ի ի կողմից տրված հողամասի և շինությունների հատակագծերի:

3. Հողատարածքին և առկա շինությանը տալ հասցե. Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Փարաքար, Երևանյան փողոց N145

4. Հաշվի առնելով որ կառույցն իրականացվել է և հողամասը տասը 1997 թվականից անընդմեջ, բացահայտ և բարեխիղճ տնօրինվել է Նշան Քեփիթյանի կողմից և նրա կողմից ընդունվել է առաջարկը՝ գնման նախապատվության իրավունքով ձեռք բերելու հողամասը և շինությունը , Նշան Քեփիթյանին  վաճառել Արմավիրի մարզ, Փարաքար համայնքի, գյուղ Փարաքար, Երևանյան փողոց N 145 հասցեում գտնվող 0.003 հա մակերեսով հողամասը՝ առկա շինությունով:

5. Սահմանված վճարը ինքնակամ շինությունների՝  համար 1 քառակուսի մետրը` 2600 դրամ է, վճարման ենթակա գումարը  շինությունների համար կազմում է 78 000 յոթանասունութ  հազար) ՀՀ դրամ և ենթակա է վճարման Փարաքար համայնքի վարչական եկամուտների 900325191154 հաշվեհամարին:

6. Հողամասի օտարման համար 1 քառակուսի մետրի կադաստրային արժեքը 4524 դրամ է, որը   30 քառակուսի մետրի համար կազմում է 135 720 (մեկ  հարյուր  երեսունհինգ հազար յոթ հարյուր քսան) ՀՀ դրամ, որը ենթակա է վճարման Փարաքար համայնքի ֆոնդային եկամուտների 900325191139 հաշվեհամարին:

7. Վճարման ենթակա գումարները 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:

8. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման կողմից:

9. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Փարաքարի համայնքապետարանի աշխատակզմի քարտուղար մարիետտա Քեյանի վրա:

10. Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում կարող է բողոքարկվել. վարչական կարգով` Փարաքար համայնքի ղեկավարին, կամ դատական կարգով` Հայաստանի Հանրապետության վարչական դատարան:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՄՎԵԼ ՎԱՐԴԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԱՐՄԱՎԻՐ, ՓԱՐԱՔԱՐ, ՆԱԻՐԻ Փ., 42, 1149
6-00-42, 060-53-00-42
info@parakar.am
Պաշտոնական էլ. փոստ` 53052280@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՓԱՐԱՔԱՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner