Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի N 1746-Ն որոշմամբ և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքարի գյուղական համայնքի ավագանու 2012 թվականի մարտի 28-ի «Փարաքարի գյուղական համայնքի (բնակավայրի) պարզեցված գլխավոր հատակագիծը հաստատելու մասին» N 15-Ն որոշմամբ և հիմք ընդունելով սեփականատեր Վահրամ Պավելի Մակինյանի 2020 թվականի փետրվարի 27-ի դիմումը. ո ր ո շ ու մ եմ՝
1. Վահրամ Պավելի Մակինյանին սեփականության իրավունքով պատկանող Արմավիրի մարզի Փարաքար գյուղում՝ Մեձ Արաքսյան գոտում գտնվող 04-094-0526-0021 կադաստրային ծածկագրով (սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական N 17042019-04-0007) 0.2525 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասը՝ համաձայն հողամասի բաժանման հատակագծի, տրված 2020 թվականի փետրվարի 27-ին <<Արարատ Սողոմոնյան>> ԱՁ-ի կողմից, 2-րդ կարգի խաղող (կադաստրային արժեքը մեկ քառակուսի մետրի համար 818 դրամ) այգուց 0.0972 հա փոխադրել բնակավայրի հողերի կատեգորիա, որպես բնակելի կառուցապատման հող՝ բնակելի տուն և օժանդակ շինություն կառուցելու համար:
2. Փոխված հողի կադաստրային արժեքների տարբերությունը 1 քառակուսի մետրի համար 3706 դրամ է, որը 972 քառակուսի մետրի համար կազմում է 3 602 232 ՀՀ դրամ (երեք միլիոն վեց հարյուր երկու հազար երկու հարյուր երեսուներկու), որը 60-օրյա ժամկետում պետք է վճարել Փարաքարի համայնքային բյուջե՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գործառական վարչության 900325191139 հաշվեհամարին, չվճարելու դեպքում որոշումը ճանաչել ուժը կորցրած:
3. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման կողմից:
4. Հողամասին տալ հասցե. Արմավիրի մարզ, գյուղ Թաիրով,Կ.Դեմիրճյան թաղամաս 1-ին փողոց 4-րդ նրբանցք N 2:
5. Հետագա կառուցապատումն իրականացնել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության բնագավառի օրենսդրության պահանջներին համապատասխան, նախապես համաձայնեցված և հաստատված նախագծային փաստաթղթերի հիման վրա Փարաքար համայնքի ղեկավարի կողմից տրված շինարարության թույլտվության համաձայն:
6.Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում կարող է բողոքարկվել վարչական կարգով Փարաքար համայնքի ղեկավարին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան: