Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Փարաքարի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 135-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Փարաքար ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, գ. Փարաքար, 6-00-42, 060-53-00-42, info@parakar.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

04 դեկտեմբերի 2019 թվականի N 135-Ա

ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ԵՎ ԻՆՔՆԱԿԱՄ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի N 1746-Ն որոշմամբ և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքարի գյուղական համայնքի ավագանու 2012 թվականի մարտի 28-ի «Փարաքարի գյուղական համայնքի (բնակավայրի) պարզեցված գլխավոր հատակագիծը հաստատելու մասին» N 15-Ն որոշմամբ, նկատի ունենալով, որ հողամասն ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների կազմում, կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները, օրենքով պահպանվող շահերը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք և հիմք ընդունելով սեփականատեր Արթուր Խորենի Գևորգյանի 2019 թվականի նոյեմբերի 27-ի դիմումը. ո ր ո շ ու մ եմ՝

1. Արթուր Խորենի Գևորգյանին սեփականության իրավունքով պատկանող Արմավիրի մարզի Թաիրով գյուղում՝ Ուրց-Կոտայք Շամիրամ գոտում գտնվող 04-094-0412-0031 կադաստրային ծածկագրով (սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական N 20112019-04-0101) 0.038458 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասը՝ 3-րդ կարգի վարելահող (կադաստրային արժեքը մեկ քառակուսի մետրի համար 159.5 դրամ) փոխադրել բնակավայրի հողերի կատեգորիա, որպես բնակելի կառուցապատման հող՝ բնակելի տուն և օժանդակ շինություններ կառուցելու համար: 2. Փոխված հողի կադաստրային արժեքների տարբերությունը 1 քառակուսի մետրի համար 4364.5 դրամ է, որը 384.58 քառակուսի մետրի համար կազմում է 1 678 499,41 ՀՀ դրամ (մեկ միլիոն վեց հարյուր յոթանասունութ հազար չորս հարյուր իննսունինը դրամ քառասունմեկ լումա ), որը 60-օրյա ժամկետում պետք է վճարել Փարաքարի համայնքային բյուջե՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գործառական վարչության 900325191139 հաշվեհամարին, չվճարելու դեպքում որոշումը ճանաչել ուժը կորցրած: 3. Օրինականացնել Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Թաիրով գյուղում Արթուր Խորենի Գևորգյանին սեփականության իրավունքով պատկանող 04-094-0412-0031 կադաստրային ծածկագրով հողամասի վրա ինքնակամ կառուցված 30.4 քառակուսի մետր արտաքին մակերեսով տնտեսական շինությունը համաձայն՝ <<Լիվակո>> ՍՊԸ-ի կողմից տրված հողամասի հատակագծի և եզրակացոթյան: 4. Ինքնակամ կառույցի օրինականացման համար վճարը 1 քառակուսի մետրի համար՝ 1560 դրամ, վճարման ենթակա գումարը կազմում է 47 424 (քառասունյոթ հազար չորս հարյուր քսանչորս) ՀՀ դրամ, որը պետք է վճարվի Փարաքար համայնքի վարչական եկամուտների 900325191154 հաշվեհամարին: 5. Սահմանված գումարները որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը ճանաչել ուժը կորցրած: 6. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման կողմից: 7. Հողամասին տալ հասցե. Արմավիրի մարզ, գյուղ Թաիրով, Լեոյի փողոց N 30: 8. Հետագա կառուցապատումն իրականացնել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության բնագավառի օրենսդրության պահանջներին համապատասխան, նախապես համաձայնեցված և հաստատված նախագծային փաստաթղթերի հիման վրա Փարաքար համայնքի ղեկավարի կողմից տրված շինարարության թույլտվության համաձայն: 9 .Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում կարող է բողոքարկվել վարչական կարգով Փարաքար համայնքի ղեկավարին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՄԻՆԱՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԱՐՄԱՎԻՐ, ՓԱՐԱՔԱՐ, ՆԱԻՐԻ Փ., 42, 1149
6-00-42, 060-53-00-42
info@parakar.am
Պաշտոնական էլ. փոստ` 53052280@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՓԱՐԱՔԱՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner