Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Փարաքարի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 6
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 31-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Փարաքար ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, գ. Փարաքար, 6-00-42, 060-53-00-42, info@parakar.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 հունիսի 2018 թվականի N 31-Ա

ԱՐՏԱՎԱԶԴ ԹՈՎՄԱՍՅԱՆԻ ԵՎ ՄՅՈՒՍՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 48-րդ կետով և հիմք ընդունելով Ա/Ձ <<Կարեն Մաչանյանի>>- ի կողմից, տրված հողամասի բաժանման հատակագիծը և անշարժ գույքի համասեփականատեր Արտավազդ Թովմասյանի 2018 թվականի հունիսի 21-ի դիմումը. Որոշում եմ՝

1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Փարաքար գյուղում  Արտավազդ Լևոնի Թովմասյանին սեփականության իրավունքով պատկանող 0.0415 հա հողամասին և շինություններին՝ համաձայն հողամասի բաժանման  հատակագծի և շինությունների բնութագրի, տրված «Մաչանյան Կարեն» Ա/Ձ-ի կողմից, տրամադրել հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, գյուղ Փարաքար, Սուրբ Հարություն (նախկինում Կոմիսարների) փողոց N 23:      

2. Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Փարաքար գյուղում Լևոն Դավթի Թովմասյանին, Ռոզա Դավթի Թովմասյանին, Ֆլորա Ալբերտի Կիրակոսյանին սեփականության իրավունքով պատկանող 0.0244 հա հողամասին և շինություններին՝ համաձայն հողամասի բաժանման հատակագծի և շինությունների բնութագրի, տրված «Մաչանյան Կարեն» Ա/Ձ-ի կողմից, տրամադրել հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, գյուղ Փարաքար, Սուրբ Հարություն (նախկինում Կոմիսարների) փողոց N 23/1:

3. Սույն որոշմամբ տրամադրված հասցեները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի մարզերի միավորված ստորաբաժանման կողմից:   

  4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՄՎԵԼ ՎԱՐԴԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԱՐՄԱՎԻՐ, ՓԱՐԱՔԱՐ, ՆԱԻՐԻ Փ., 42, 1149
6-00-42, 060-53-00-42
info@parakar.am
Պաշտոնական էլ. փոստ` 53052280@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՓԱՐԱՔԱՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner