Այսօր: Շաբաթ, 4 Մայիսի 2024թ.
Փարաքարի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 24
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 231-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Փարաքար ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, գ. Փարաքար, 6-00-42, 060-53-00-42, info@parakar.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 ապրիլի 2024 թվականի N 231-Ա

ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

     Ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1-ին, 2-րդ, 3-րդ ենթակետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածով, հիմք ընդունելով քաղաքացի Սաթենիկ Նիկողոսյանի 2024 թվականի հունվարի 1-ի դիմումը, 2024 թվականի մարտի 12-ի Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայքնի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 1991 թվականի փետրվարի 2-ի թիվ 1 որոշման քաղվածքը, 2022 թվականի հոկտեմբերի 11-ի ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը (գրանցված է սեղանամատյանում թիվ 7444), «Կարեն Մաչանյան» անհատ ձեռնարկատիրոջ կողմից տրված հողամասի և շինության հատակագիծը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Թաիրով գյուղում գտնվող կառույցներն իրականացվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը և դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը, կատուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և չեն գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, առաջին պետական գրանցման աշխատանքների իրականացման ընթացքում կադաստրային քարտեզագրման արդյունքում հաշվառված փաստացի օգտագործվող հողամասը նախատեսված չէ այլ նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործելու համար, ընդգրկված չէ ինժիներատրանսպորտային օբյեկտների օտարման և սպասարկման համար նախատեսված տարածքներում, հնագիտական, պատմամշակութային հուշարձանների պահպանության գոտիներում, բնապահպանական արժեք ներկայացնող հողամասերում. որոշում եմ՝

1. Վերականգնել` Սաթենիկ Զաքրիկի Նիկողոսյանի (ծնված` 1960 թվականի հունիսի 23-ին), Ռոզա Գրիգորի Դավթյանի (ծնված` 1978 թվականի ապրիլի 11-ին), Լուսինե Գրիգորի Խորոդինսկայի (ծնված` 1979 թվականի սեպտեմբերի 18-ին) և Մարտուն Գրիգորի Դավթյանի (ծնված` 1984 թվականի հունվարի 27-ին) սեփականության իրավունքները Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Թաիրով գյուղում գտնվող գույքային միավորների՝ 1993 թվականին կառուցված բնակելի տան, 1993 թվականին կառուցված աստիճանավանդակի, 1993 թվականին կառուցված բնակելի տան նկուղի, 1993 թվականին կառուցված աստիճանավանդակի և 04-094-0094-0012 կադաստրային ծածկագրով` 0.0984 հեկտար բնակավայրերի նպատակային նշանակության, գործառնական նշանակությունը բնակելի կառուցապատման հողամասի նկատմամբ` համաձայն «Կարեն Մաչանյան» անհատ ձեռնարկատիրոջ կողմից տրված հատակագծի: Նշված հողամասից 700.0 քառակուսի մետրը հատկացված բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասն է, 140.0 քառակուսի մետր մակերեսով հողամասը առաջին պետական գրանցման աշխատանքների իրականացման ընթացքում կադաստրային քարտեզագրման արդյունքում անշարժ գույքի չափի 20 տոկոսն է, իսկ 144.0 քառակուսի մետր մակերեսով ավել օգտագործվող հողամասն է:

2. 144.0 քառակուսի մետր մակերեսով ավել օգտագործվող հողամասն ուղղակի վաճառքի միջոցով օտարել Սաթենիկ Զաքրիկի Նիկողոսյանին, Ռոզա Գրիգորի Դավթյանին, Լուսինե Գրիգորի Խորոդինսկային և Մարտուն Գրիգորի Դավթյանին` հողամասի տվյալ պահին գործող կադաստրային արժեքի՝ 6834.3 դրամի 30 տոկոսի չափով, որը մեկ քառակուսի մետրի համար կազմում է 2050.29 դրամ: Վճարման ենթակա գումարը կազմում է 295 241.76 (երկու հարյուր իննսունհինգ հազար երկու հարյուր քառասունմեկ դրամ յոթանասունվեց լումա) Հայաստանի Հանրապետության դրամ, որը ենթակա է վճարման Փարաքարի համայնքային բյուջե՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գործառական վարչության 900325191139 հաշվեհամարին:

3. Հողատարածքին և շինությանը տրամադրել հասցե. Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Թաիրով, Մ. Սարյան փողոց, թիվ 20 բնակելի տուն (ծածկագիր` 04094JUUJGZ5):

4. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումում:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՄԻՆԱՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԱՐՄԱՎԻՐ, ՓԱՐԱՔԱՐ, ՆԱԻՐԻ Փ., 42, 1149
6-00-42, 060-53-00-42
info@parakar.am
Պաշտոնական էլ. փոստ` 53052280@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՓԱՐԱՔԱՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner