Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Փարաքարի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 8-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Փարաքար ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, գ. Փարաքար, 6-00-42, 060-53-00-42, info@parakar.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

01 փետրվարի 2019 թվականի N 8-Ա

ԳՐԻԳՈՐ ԺԱՄԿՈՉՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐԱԾ ԻՆՔՆԱԿԱՄ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 4-րդ կետով, 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշումով, նկատի ունենալով, որ հողամասն ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների կազմում, կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները, օրենքով պահպանվող շահերը, չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք,  հիմք ընդունելով  շինութան անվտանգ շահագործման վերաբերյալ  դրական եզրակացությունը և  սեփականատեր Գրիգոր Ժամկոչյանի 2019 թվականի հունվարի 29–ի դիմումը. որոշում եմ`

1. Օրինականացնել Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Փարաքար գյուղում Գրիգոր Ժամկոչյանին  սեփականության իրավունքով պատկանող 04-094-008-016 կադաստրային համարով 0.063 հա մակերեսով տնամերձ հողամասի վրա ինքնակամ կառուցված 296.4 քառակուսի մետր արտաքին մակերեսով շինությունները. 286.0 քառակուսի մետր արտաքին մակերեսով բնակելի տունը և 10.4 քառակուսի մետր արտաքին մակերեսով  պարիսպը,  համաձայն՝ «Կարեն Մաչանյան,, Ա/Ձ-ի կողմից տրված շինությունների հատակագծի:

2. Ինքնակամ կառույցի օրինականացման համար վճարը բնակելի տան 1 քառակուսի մետրի համար՝ 2600 դրամ, իսկ պարսպի համար՝ 1560, վճարման ենթակա գումարը կազմում է 759.200 (յոթ հարյուր հիսունինը հազար երկու հարյուր) ՀՀ դրամ:

3. Հողամասին և շինության հասցեն թողնել անփոփոխ. Արմավիրի մարզ, գյուղ Փարաքար, Նարեկացի թաղամաս  1-ին փողոց  N 2:

4. Օրինականացման համար սահմանված վճարը որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում պետք է վճարվի Փարաքար համայնքի վարչական եկամուտների 900325191154 հաշվեհամարին, չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:

5. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման կողմից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՄՎԵԼ ՎԱՐԴԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԱՐՄԱՎԻՐ, ՓԱՐԱՔԱՐ, ՆԱԻՐԻ Փ., 42, 1149
6-00-42, 060-53-00-42
info@parakar.am
Պաշտոնական էլ. փոստ` 53052280@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՓԱՐԱՔԱՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner