Ղեկավարվելով ,,Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական տարածքներում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին,, Հայաստանի Հանրապետության 2008 թվականի նոյեմբերի 13-ի թիվ 1328-Ն օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387 –Ն որոշմամբ, նկատի ունենալով, որ կառույցն իրականացվել է մինչև 2001 թվականի մայիսի 15-ը` 1975-1998-ական թվականներին, հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանափակումների կազմում, այդ թվում՝ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ, հիմք ընդունելով Գագիկ Գառնիկի Միքայելյանի 2017 թվականի նոյեմբերի 11 -ի դիմումը. ո ր ո շ ու մ ե մ՝
1. Վերականգնել Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Թաիրով գյուղում Գագիկ Գառնիկի Միքայելյանի (ծնված 26,11,1957.) գույքային իրավունքը՝ ճանաչել նրա սեփականության իրավունքը 0,0194 հա համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում կառուցած 238,7 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով բնակելի տան նկատմամբ: Սեփականության իրավունքը՝ճանաչել համաձայն հողամասի և շինությունների հատակագծերի՝ տրված «Մաչանյան Կարեն» ԱՁ-ի կողմից: Վերականգնումը կատարվում է անհատույց սեփականության իրավունքով:
2.Բնակելի տանը և հողամասին տրամադրել հասցե. Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, գյուղ Թաիրով, Վ.Մամիկոնյան փողոց N 84: ; 3. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի մարզերի միավորված ստորաբաժանման կողմից:
:4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: