Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Փարաքարի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 64
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 48-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Փարաքար ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, գ. Փարաքար, 6-00-42, 060-53-00-42, info@parakar.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 սեպտեմբերի 2017 թվականի N 48-Ա

ՆՇԱՆ ԱՐՏԱԿԻ ԱԲԳԱՐՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՏԱՐԱԾՔԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով   Հայաստանի   Հանրապետության    հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 8-րդ կետի 3-րդ  ենթակետով,<<Տեղականինքնակառավարմանմասին>>  Հայաստանի Հանրապետության   օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով    և  հիմք ընդունելով սեփականատեր Նշան Արտակի Աբգարյանի  2017 թվականի սեպտեմբերի 13-ի դիմումը.  ո ր ո շ ու մ  եմ՝

1.  Նշան Արտակի Աբգարյանին սեփականության  իրավունքով   պատկանող   04-094-0409-0025  կադաստրային  ծածկագրով  0.4794 հա մակերեսով  գյուղատնտեսական նշանակության հողամասի՝ 3-րդ կարգի  խաղողի այգու, նպատակային նշանակությունը փոփոխել որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հող՝(գործառական նշանակությունը՝գյուղատնտեսական արտադրական օբյեկտների)ջերմոցային տնտեսություն  կառուցելու համար:

2. Հողամասի  կադաստրային արժեքների՝ տարբերության վճար սահմանված չէ:

3. 0.4794 հա հողատարածքը հանել գյուղատնտեսական  նշանակության  հողերի հաշվեկշռից և ներառել արտադրական հողերի հաշվեկշռում:

4. Սույն որոշմամբ  սահմանված փոփոխությունները ենթական են պետական գրանցման ներկայացնել  Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի կողմից:                            

5. Հողամասին տալ հասցե. Արմավիրի մարզ,  գյուղ   Թաիրով, Փարաջանովի  փողոց 1-ին նրբանցք    N 20:

6. Հետագա կառուցապատումն  իրականացնել  Հայաստանի Հանրապետության  քաղաքաշինության  բնագավառի  օրենսդրության  պահանջներին  համապատասխան, նախապես համաձայնեցված և հաստատված նախագծային  փաստաթղթերի  հիման վրա  Փարաքարի  համայնքի  ղեկավարի կողմից տրված շինարարության  թույլտվության համաձայն: 

7.Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո  երկամսյա ժամկետում կարող է բողոքարկվել  վարչական կարգով Փարաքար  համայնքի ղեկավարին կամ դատական կարգով   Հայաստանի   Հանրապետության  վարչական դատարան:                                      


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՄՎԵԼ ՎԱՐԴԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԱՐՄԱՎԻՐ, ՓԱՐԱՔԱՐ, ՆԱԻՐԻ Փ., 42, 1149
6-00-42, 060-53-00-42
info@parakar.am
Պաշտոնական էլ. փոստ` 53052280@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՓԱՐԱՔԱՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner