Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ քաղաքացի Հարություն Հարությունյանը /ծնված՝ 26․02․1953թ., անձնագիր՝ BA3505686, տրված՝ 05.11.2020թ. 202-ի կողմից, հաշվառված՝ ՀՀ Արմավիրի մարզ, Փարաքար համայնքի, գ. Փարաքար, Թևոսյան փողոց 5 տուն հասցեում/ ներկայացրել է պարտավությունը մասնակի կատարելու վերաբերյալ վճարման անդորրագեր, հիմք ընդունելով Հ․ Հարությունյանի 2024 թվականի ապրիլի 23-ի 2472 դիմումը. որոշում եմ՝
1. Հարություն Հարությունյանի հետ կնքել պարտավորությունների աստիճանական մարման ժամանակացույց՝ 6 ամիս ժամկետով, համաձայն հավելվածի:
2. Հարություն Հարությունյանի նկատմամբ՝ ՀՀ Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Փարաքար, Թևոսյան փողոց 10 հասցեում գտնվող անշարժ գույքի 2008-2020թթ․ համար հաշվարկված գույքահարկի մասով 23․04․2024թ․ դրությամբ հաշվարկված 246081 /երկու հարյուր քառասունվեց հազար ութսունմեկ/ ՀՀ դրամ պարտավորության գանձման նպատակով հարուցված վարչական վարույթը կասեցնել 2024 թվականի ապրիլի 23-ին կազմված ժամանակացույցի վերջնաժամկետով՝ մինչև 2024 թվականի հոկտեմբերի 5-ը:
3. Ժամանակացույցով սահմանված վճարման ժամկետները խախտելու դեպքում վերսկսել վարույթը:
4. Որոշումն ուժի մեջ է մտնում որոշման մասին Հարություն Հարությունյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: