Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Փարաքարի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 6
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 12-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Փարաքար ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, գ. Փարաքար, 6-00-42, 060-53-00-42, info@parakar.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 փետրվարի 2019 թվականի N 12-Ա

ՄԱՐԻԵՏՏԱ ՍԱՐԻԲԵԿՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ԻՆՔՆԱԿԱՄ ՁԵՎԱՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 48-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշումով, նկատի ունենալով,որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, հիմք ընդունելով՝ <<Խաչվահան>> ՍՊԸ-ի կողմից տրված դրական եզրակացությունն այն մասին, որ ներքին ձևափոխումները չեն խախտում շենքի սեյսմակայունությունը և սեփականատեր Մարիետտա Սարիբեկյանի 2019 թվականի փետրվարի 11–ի դիմումը. որոշում եմ`

1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Թաիրով գյուղում Մարիետտա Սարիբեկյանին սեփականության իրավունքով պատկանող  4 շենքի, N 21 բնակարանի 63.3 քառակուսի մետր մակերեսով տարածքին՝ համաձայն գույքի  բաժանման հատակագծի, տրված «Ավագ Ավագյան Գագիկի» Ա/Ձ-ի կողմից, տրամադրել հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, գյուղ Թաիրով 4-րդ շենք,N 21 բնակարան:

2.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Թաիրով գյուղում Մարիետտա Սարիբեկյանին սեփականության իրավունքով պատկանող  4 շենքի, N 21 բնակարանի 13.5 քառակուսի մետր մակերեսով տարածքին՝ համաձայն գույքի  բաժանման հատակագծի, տրված «Ավագ Ավագյան Գագիկի» Ա/Ձ-ի կողմից, տրամադրել հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, գյուղ Թաիրով 4-րդ շենք,N 21/1 բնակարան:

3. Ինքնակամ կառույցի օրինականացման համար վճարը մեկ դռան ձևափոխման համար 2600 դրամ է, վճարման ենթակա գումարը մեկ փակված և մեկ նոր բացված դռան համար կազմում է 5 200 (հինգ հազար երկու հարյուր) ՀՀ դրամ: 4.Օրինականացման համար սահմանված վճարը որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում պետք է վճարվի Փարաքար համայնքի վարչական եկամուտների 900325191154 հաշվեհամարին, չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած: 5.Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման կողմից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՄՎԵԼ ՎԱՐԴԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԱՐՄԱՎԻՐ, ՓԱՐԱՔԱՐ, ՆԱԻՐԻ Փ., 42, 1149
6-00-42, 060-53-00-42
info@parakar.am
Պաշտոնական էլ. փոստ` 53052280@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՓԱՐԱՔԱՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner