Այսօր: Չորեքշաբթի, 24 Ապրիլի 2024թ.
Փարաքարի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 22
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 43-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Փարաքար ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, գ. Փարաքար, 6-00-42, 060-53-00-42, info@parakar.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 ապրիլի 2019 թվականի N 43-Ա

ԳԱԳԻԿ ՕԹԱՐԻ ԱՐԵՎՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի N 88 որոշմամբ, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքարի գյուղական համայնքի ավագանու 2012 թվականի մարտի 28-ի ,,Փարաքարի գյուղական համայնքի (բնակավայրի) պարզեցված գլխավոր հատակագիծը հաստատելու մասին,, 15-Ն որոշմամբ, հիմք ընդունելով Գագիկ Օթարի  Արևյանի լիազոր անձ Շավարշ Գևորգյանի   2019 թվականի ապրիլի 1-ի դիմումը, որոշում եմ.

1. Գագիկ Օթարի Արևյանին սեփականության իրավունքով պատկանող Արմավիրի մարզի Թաիրով գյուղի Սարի թաղի փողոց 1-ին փակուղի N 4 հասցեում, բնակավայրերի խառը կառուցապատման գոտում գտնվող բնակելի կառուցապատման 0.074 հա մակերեսով հողամասի (կադաստրային համարը՝04-094-0085-0076, վկայական N 04022019-04-0041, տրված 04.02.2019 թվականին) գործառնական նշանակությունը՝ համաձայն որակավորված չափագրողի կողմից տրված իրադրության հատակագծի, փոփոխել որպես բնակավայրերի հասարակական կառուցապատման հող՝ առևտրի սրահ կառուցելու նպատակով:

2. Փարաքար համայնքի հողային հաշվեկշռում կատարել փոփոխություն. սույն՝ 0.074հա մակերեսով հողամասը, հանել բնակավայրերի բնակելի կառուցապատման հողերի հաշվեկշռից և ներառել հասարակական կառուցապատման հողերի հաշվեկշռում՝ որպես հասարակական օբյեկտների հող:

4. Հողամասի տալ հասցե. Արմավիրի մարզ, գյուղ Թաիրով, Սարի թաղի փողոց 1-ին փակուղի N 4:

5. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման կողմից:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՄՎԵԼ ՎԱՐԴԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԱՐՄԱՎԻՐ, ՓԱՐԱՔԱՐ, ՆԱԻՐԻ Փ., 42, 1149
6-00-42, 060-53-00-42
info@parakar.am
Պաշտոնական էլ. փոստ` 53052280@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՓԱՐԱՔԱՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner