Այսօր: Հինգշաբթի, 18 Ապրիլի 2024թ.
Փարաքարի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 77
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 54-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Փարաքար ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, գ. Փարաքար, 6-00-42, 060-53-00-42, info@parakar.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

07 մայիսի 2020 թվականի N 54-Ա

ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով , Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքարի գյուղական համայնքի ավագանու 2012 թվականի մարտի 28-ի «Փարաքարի գյուղական համայնքի  (բնակավայրի)  պարզեցված գլխավոր հատակագիծը հաստատելու մասին» N 15-Ն որոշմամբ և հիմք ընդունելով սեփականատեր Ալբերտ Ասատրյանի  լիազոր անձ Նարեկ Հարությունյանի 2020 թվականի մայիսի 6- դիմումը. որոշում եմ՝

 

 1. Ալբերտ Վարազդատի Ասատրյանին սեփականության իրավունքով պատկանող Արմավիրի մարզի Փարաքար գյուղում՝ Ուրց-Կոտայք-Շամիրամ գոտում գտնվող 04-094-0307-0027 կադաստրային ծածկագրով (սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական N17092019-04-0044) 0.1014 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասը՝ 3-րդ կարգի վարելահող (կադաստրային արժեքը մեկ քառակուսի մետրի համար 159.5 դրամ) փոխադրել բնակավայրի հողերի կատեգորիա, որպես բնակելի կառուցապատման հող՝ բնակելի տուն և քարե պարիսպ կառուցելու համար:

2. Փոխված հողի կադաստրային արժեքների տարբերությունը 1 քառակուսի մետրի համար 4364.5 դրամ է, որը 1014 քառակուսի մետրի համար կազմում է 4 425 603 ՀՀ դրամ (չորս միլիոն չորս հարյուր քսանհինգհազար վեց հարյուր երեք) ՀՀ դրամ, որը 60-օրյա ժամկետում պետք է վճարել Փարաքարի համայնքային բյուջե՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գործառական վարչության 900325191139 հաշվեհամարին, չվճարելու դեպքում որոշումը ճանաչել ուժը կորցրած:

3. Հողամասին տալ հասցե. Արմավիրի մարզ, գյուղ Փարաքար, Մուսա լեռան փողոց N 24/1:

4. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման կողմից:

5. Հետագա կառուցապատումն իրականացնել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության բնագավառի օրենսդրության պահանջներին համապատասխան, նախապես համաձայնեցված և հաստատված նախագծային փաստաթղթերի հիման վրա Փարաքարի համայնքի ղեկավարի կողմից տրված շինարարության թույլտվության համաձայն:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՄԻՆԱՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԱՐՄԱՎԻՐ, ՓԱՐԱՔԱՐ, ՆԱԻՐԻ Փ., 42, 1149
6-00-42, 060-53-00-42
info@parakar.am
Պաշտոնական էլ. փոստ` 53052280@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՓԱՐԱՔԱՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner