Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Փարաքարի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 65
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 110-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Փարաքար ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, գ. Փարաքար, 6-00-42, 060-53-00-42, info@parakar.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 սեպտեմբերի 2019 թվականի N 110-Ա

ԳԵՂԱՄ ՆՈՐԻԿԻ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐԱԾ ԻՆՔՆԱԿԱՄ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշումով, նկատի ունենալով, որ հողամասն ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների կազմում, հիմք ընդունելով <<Հ.Արամյան>> ՍՊԸ-ի կողմից 2019 թվականի օգոստոսի 20-ի տրված շենքի տեխնիկական վիճակի վերաբերյալ դրական եզրակացությունըր նկատի ունենալով, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները, օրենքով պահպանվող շահերը, չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք և սեփականատեր Գեղամ Նորիկի Հակոբյանի 2019 թվականի օգոստոսի 22-ի դիմումը. որոշում եմ`

1. Օրինականացնել Արմավիրի մարզի Փարաքար գյուղում Գեղամ Նորիկի Հակոբյանին սեփականության իրավունքով պատկանող 04-094-008-013  կադաստրային համարով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի վրա կառուցված 423.72 քառակուսի մետր ընդհանուր արտաքին մակերեսով  բնակելի տունը, 72.23 քառակուսի մետր արտաքին մակերեսով նկուղը, 153.93 քառակուսի մետր արտաքին մակերեսով  ձեղնահարկը, 9.45 քառակուսի մետր արտաքին մակերեսով օժանդակ շինությունը և 4.25  քառակուսի մետր արտաքին մակերեսով  պարիսպը՝ համաձայն համապատասխան որակավորում ունեցող անձի <<Ռ.Մաթևոսյան >> ԱՁ-ի կողմից տրված շինությունների հատակագծի:

2. Ինքնակամ կառույցի օրինականացման համար վճարը 1 քառակուսի մետր բնակելի տան, ձեղնահարկի և նկուղի  համար՝ 2600 դրամ է, օժանդակ շինության և պարսպի համար 1 քառակուսի մետրի համար՝ 1560 դրամ, վճարման ենթակա ընդհանուր գումարը կազմում է 1 711 060 (մեկ միլիոն յոթ հարյուր տասնմեկ հազար վաթսուն) ՀՀ դրամ:

3. Հողամասի և շինության տալ հասցե. Արմավիրի մարզ, գյուղ Փարաքար, Նարեկացի թաղամաս 5-րդ փողոց N 5:

4. Օրինականացման համար սահմանված վճարը որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում պետք է վճարվի  Փարաքար համայնքի Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գործառական վարչության 900325191154 հաշվեհամարին, չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:

5. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման կողմից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՄՎԵԼ ՎԱՐԴԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԱՐՄԱՎԻՐ, ՓԱՐԱՔԱՐ, ՆԱԻՐԻ Փ., 42, 1149
6-00-42, 060-53-00-42
info@parakar.am
Պաշտոնական էլ. փոստ` 53052280@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՓԱՐԱՔԱՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner