Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի N 88 որոշմամբ, և հիմք ընդունելով Մարինե Կարապետյանի լիազոր անձ Բաբկեն Սահրադյանի 2018 թվականի սեպտեմբերի 5-ի դիմումը, որոշում եմ՝
1. Մարինե Կարապետյանին սեփականության իրավունքով պատկանող Արմավիրի մարզի փարաքար գյուղի Մերձավանի խճուղի 10/1 հասցեում գտնվող բնակավայրի հասարակական կառուցապատման հողամասի վրա կառուցված 234.4 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով երկհարկանի վարչական շենքի նպատակային նշանակությունը փոխել որպես հասարակական նշանակության շենք:
2. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության Կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի մարզերի միավորված ստորաբաժանման կողմից:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: