Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2024թ.
Փարաքարի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 56
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 51-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Փարաքար ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, գ. Փարաքար, 6-00-42, 060-53-00-42, info@parakar.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 օգոստոսի 2018 թվականի N 51-Ա

ԼԻԱՆԱ ՍՈԼՈՄՈՆՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՏԱՐԱԾՔԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ԵՎ ԻՆՔՆԱԿԱՄ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 4-րդ կետով, ՀայաստանիՀանրապետությանկառավարության 2002 թվականիփետրվարի 2-ի N 88 և 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշումներով, ՀայաստանիՀանրապետությանԱրմավիրիմարզիՓարաքարիգյուղականհամայնքի  ավագանու 2012 թվականիմարտի 28-ի ,,Փարաքարի  գյուղական համայնքի (բնակավայրի) պարզեցված գլխավոր հատակագիծը հաստատելու մասին,,                       15-Ն   որոշմամբ, նկատի ունենալով, որ հողամասն ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների կազմում, կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները, օրենքով պահպանվող շահերը, չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք,   հիմք ընդունելով շինության տեխնիկական վիճակի վերաբերյալ  մասնագիտական դրական եզրակացությունը, և հիմք ընդունելով սեփականատեր Լիանա Աժդահակի Սոլոմոնյանի 2018 թվականի օգոստոսի 16 –ի դիմումը. որոշում եմ`

1. Լիանա Աժդահակի Սոլոմոնյանին սեփականության իրավունքով  պատկանող ԱրմավիրիմարզիՓարաքար համայնքի Թաիրով գյուղում գտնվող 04-094-0406-0079 կադաստրային ծածկագրով և 0.104321 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի (վարելահող, 3-րդ կարգ, ՈՒրց –Կոտայք Շամիրամ գոտում) նպատակային նշանակությունը փոխել որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության  հող, գործառական նշանակությունը՝ արդյունաբերական օբյեկտների:

2. Փոփոխվող 0.104321 հա հողատարածքը հանել գյուղատնտեսական նշանակության հողերի հաշվեկշռից և ընդգրկել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության  հողերի հաշվեկշռում:

3. Օրինականացնել Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Թաիրով գյուղում Լիանա Աժդահակի Սոլոմոնյանին սեփականության իրավունքով պատկանող 04-094-0406-0079   կադաստրային համարով 0.104321 հա մակերեսով գյուղատնտեսական հողամասի վրա ինքնակամ կառուցված  647,3 քառակուսի մետր արտաքին մակերեսով շինությունները, որպես արտադրական նշանակության շինություններ՝ համաձայն «ԴԱ-ԴԷ ԳՐՈՒՊ,, ՍՊԸ-ի կողմից տրված շինությունների հատակագծի և բնութագրի: 

4. Հողամասի կադաստրային արժեքների տարբերությունը 1 քառակուսի մետրի համար  4364.5 դրամ է և  1043.21 քառակուսի մետրի համար կազմում է՝       4 553 090 (չորս միլիոն հինգ հարյուր հիսուներեք հազար իննսուն)  ՀՀ դրամ, որը պետք է վճարվի Փարաքար համայնքի ֆոնդային եկամուտների 900325191139 հաշվեհամարին, ինքնակամ կառույցների օրինականացման համար վճարը՝ 1 քառակուսի մետրի համար՝ 3900 դրամով,  կազմում է 2 524 470 (երկու միլիոն հինգ հարյուր քսանչորս հազար չորս հարյու յոթանասուն) ՀՀ դրամ, պետք է վճարվի՝ 900325191154 վարչական եկամուտների հաշվեհամարին: Որոշման ընդունման օրվանից60-օրյա ժամկետում վերը նշված գումարները չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:

5.Հողամասի և շինության հասցեն թողնել անփոփոխ  Արմավիրի մարզ, գյուղ Թաիրով, Վ. Սարոյան փողոց  N 56:

6.Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի մարզերի միավորված ստորաբաժանման կողմից:                               

  5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՄՎԵԼ ՎԱՐԴԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԱՐՄԱՎԻՐ, ՓԱՐԱՔԱՐ, ՆԱԻՐԻ Փ., 42, 1149
6-00-42, 060-53-00-42
info@parakar.am
Պաշտոնական էլ. փոստ` 53052280@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՓԱՐԱՔԱՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner