Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 48-րդ կետով, հիմք ընդունելով հողամասի և շինությունների բաժանման հատակագծերը, տրված <<Պիկետ>> ՍՊԸ-ի կողմից և սեփականատեր Սարգիս Աշոտի Առաքելյանի 2020 թվականի հունվարի 20-ի դիմումը. որոշում եմ`
1. Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Փարաքար գյուղում Սարգիս Աշոտի Առաքելյանինսեփականության իրավունքով պատկանող 04-094-0110-0013 կադաստրային ծածկագրով հողատարածքից առանձնացվող մի մասին՝ - 0.01179 հա մակերեսով հողամասին և առկա շինություններին տալ հասցե. Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Փարաքար, Մուրացան փողոց N37:
2. Նույն հողատարածքից առանձնացվող մյուս մասին՝ 0.05821 հա մակերեսով հողամասին տալ հասցե. Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Փարաքար, Գ.Էմին փողոց N38:
3. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումում: