Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594 -րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի N109-Ա որոշումը և համայնքի ղեկավարի առաջարկությունը. համայնքի ավագանին որոշում է՝ 1. Որպես նվիրատվություն ընդունել Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային կոմիտեին ամրացված՝ պետական սեփականություն հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Դանիել Վարուժան փողոցի թիվ 22 հասցեում գտնվող՝ 1860.26 քառակուսի մետր մակերեսով և 0.42 հա մակերեսով հողամասը, ինչպես նաև ջրահեռացման համակարգը՝ 82312133 դրամ հաշվեկշռային արժեքով:
2. Համայնքի ղեկավարին՝ կնքել նվիրատվության պայմանագիր և կատարել հանձնման-ընդունման աշխատանքները: |