Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Փարաքարի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 82
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 29-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Փարաքար ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, գ. Փարաքար, 6-00-42, 060-53-00-42, info@parakar.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 հունիսի 2018 թվականի N 29-Ա

ԱՆԱՀԻՏ ԳԵՎՈՐԳԻ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՊԱՀԵՍՏԻ ԵՎ ԿԻՑ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով  Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 118-րդ հոդվածի    6-րդ կետով և հիմք ընդունելով այն հանգամանքը, որ այդ հողամասը ընդգրկված չէ Հայաստանի  Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով  նախատեսված  հողամասերի ցանկում  և հիմք ընդունելով Անահիտ Մաթևոսյանի 2018 թվականի հունիսի 14-ի դիմումը. որոշում եմ՝

1.Վերականգնել Անահիտ  Գևորգի Մաթևոսյանին (ծնված 18/05/1947թ.) պատկանող շինությունների՝(2հատ անասնաշենք, 4՝պահեստ, 4՝ ծածկ, 1՝պարիսպ, 1՝պահակատուն) նախկինում ունեցած վարձակալության  իրավունքը 0.119 հա հողամասի նկատմամբ և չեմ առարկում, որ հողամասի նկատմամբ ճանաչվի նրա սեփականության իրավունքը Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի պահանջներին համաձայն:                                                         2.Պահեստներին, ծածկոցին և 0.119 հա հողատարածքին տրամադրել հասցե. Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, գյուղ Փարաքար, Ի.Գասպարյան փողոց N 32:                                                                                                       3. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի մարզերի միավորված ստորաբաժանման կողմից:                   4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՄՎԵԼ ՎԱՐԴԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԱՐՄԱՎԻՐ, ՓԱՐԱՔԱՐ, ՆԱԻՐԻ Փ., 42, 1149
6-00-42, 060-53-00-42
info@parakar.am
Պաշտոնական էլ. փոստ` 53052280@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՓԱՐԱՔԱՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner