Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 48-րդ կետով, հիմք ընդունելով գույքի բաժանման սխեման, տրված 2020 թվականի մարտի 16-ին <<Անշարժ գույք>> ՍՊԸ-ի կողմից և համասեփականատեր Մամիկոն Խարատյանի, Սաթենիկ Խառատյանի և Լաուրա Խարատյանի 2020 թվականի մարտի 17-ի դիմումը. որոշում եմ`
1. Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Փարաքար գյուղում Մամիկոն Լյովայի Խարատյանին, Սաթենիկ Լյովայի Խառատյանին և Լաուրա Լյովայի Խարատյանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող 04-094-0062-0025 կադաստրային ծածկագրով հողամասից առանձնացվող մի մասին՝բաժանվող մասին՝ - 369.0 քառակուսի մետր մակերեսով հողամասին և շինությանը տալ հասցե. Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Փարաքար, Նաիրի փողոց N 19/1:
2. Նույն հողատարածքի մնացորդային մասին՝ 592.16 քառակուսի մետր մակերեսով հողամասին և շինություններին տալ հասցե. Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Փարաքար, Նաիրի փողոց N 19:
3. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումում: