Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Փարաքարի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 32
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 1-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Փարաքար ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, գ. Փարաքար, 6-00-42, 060-53-00-42, info@parakar.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 հունվարի 2018 թվականի N 1-Ա

ԴԱՎԻԹ ՌՍՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐԱԾ ԻՆՔՆԱԿԱՄ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով   Հայաստանի Հանրապետության   քաղաքացիական   օրենսգրքի 188-րդ  հոդվածի  չորրորդ  մասով, 2006 թվականի   մայիսի 18-ի N 912-Ն որոշումով,հիմք ընդունելով  բնակելի տան և օժանդակ շինությունների  տեխնիկական վիճակի վերաբերյալ դրական եզրակացությունը, նկատի ունենալով որ կառույցների պահպանումը չի խախտում   այլ անձ անց իրավունքները, օրենքով  պահպանվող շահերը, կառուցված  չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների  էական  խախտումներով, շինությունների տեխնիկական  վիճակը բավարար է անվտանգ շահագործման  համար, չի առաջացնում  սերվիտուտ  պահանջելու   իրավունք և հիմք ընդունելով սեփականատեր Դավիթ Ռսյանի 2018 թվականի հունվարի 18-ի դիմոււմը որոշում  եմ`

1.      Արմավիրի  մարզի Փարաքար համայնքի Փարաքար գյուղում Դավիթ Ռսյանին սեփականության իրավունքով պատկանող տնամերձ  հողամասում   ինքնակամ կառուցած 135.2 քառակուսի մետր արտաքին մակերեսով բնակելի տունը  և 33.9 քառակուսի մետր արտաքին մակերեսով  օժանդակ շինություններն ու պարիսպն  օրինականացնել համաձայն  <<Կարեն Մաչանյան>> Ա/Ձ-ի   կողմից  տրված հողամասի և շինությունների  հատակագծերի:

2.     Ինքնակամ  կառույցի օրինականացման  ենթակա վճարը բնակելի տան համար 1 քառակուսի մետրը ՝ 2600 դրամ է, օժանդակ շինությունների  համար 1 քառակուսի մետրը՝ 1560 դրամ: Վճարման ենթակա գումարը կազմում է   ընդամենը 404 404(չորս հարյուր չորս հազար չորս հարյուր չորս) ՀՀ  դրամ, որը պետք է վճարվի   Փարաքար համայնքի  վարչական  եկամուտների  900325191154 հաշվեհամարին:

3. Բնակելի տան և տնամերձ հողամասի հասցեն թողնել անփոփոխ Հայաստանի Հանրապետություն Արմավիրի մարզ, Հ.Աճառյան փողոց 1-ին նրբանցք N 9:

4.     Որոշման ընդունման  օրվանից օրինականացման համար  սահմանված    վճարը  60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարել  ուժը  կորցրած:                                

5.      Սույն որոշումից  բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի  Հանրապետության    կառավարությանն   առընթեր  անշարժ   գույքի կադաստրի պետական կոմիտեի   մարզերի միավորված ստորաբաժանման կողմից:   


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՄՎԵԼ ՎԱՐԴԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԱՐՄԱՎԻՐ, ՓԱՐԱՔԱՐ, ՆԱԻՐԻ Փ., 42, 1149
6-00-42, 060-53-00-42
info@parakar.am
Պաշտոնական էլ. փոստ` 53052280@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՓԱՐԱՔԱՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner